07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Նախորդ մեկուկես տարվա աշխատանքը, այդ թվում՝ Բրյուսելի հետ, լավատեսության հիմքեր չի թողնում․ Աշոտյան

Հայաստանի համար կարևոր է հասկանալ այն խորքային փոփոխությունները, որ տեղի են ունենում ԵՄ-ում, սա որոշիչ է ինչպես երկկողմանի օրակարգի առաջխաղացման, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման առումով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԵՄ խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված նոր իրավիճակին։

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը ընտրեց Եվրոպական Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին որպես Եվրոպական Հանձնաժողովի նոր նախագահ:

Կարելի է փաստել, որ ԵՄ խորհրդարանական ընտրություններից հետո Եվրոպական Միության նոր ղեկավարության ձևավորման հիմնական փուլն ավարտվեց: Պրոեվրոպական ուժերի առավել լայն համագործակցային շրջանակը ղեկավարելու է Եվրոպական Միությունը գալիք 5 տարի ընթացքում՝ թիկունքում ունենալով շատ բազմաշերտ և խայտաբղետ խորհրդարան ու բազմաթիվ ներքին և արտաքին խնդիրներ:

Հայաստանի համար կարևոր է հասկանալ այն խորքային փոփոխությունները, որ տեղի են ունենում ԵՄ-ում: Սա որոշիչ է ինչպես երկկողմանի օրակարգի առաջխաղացման, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման առումով:

Հեշտ չի լինելու, ինչպես երբեք հեշտ չի եղել:

Սակայն գիտակցված, ռազմավարական ընկալումների վրա խարսխված քաղաքականությունը կարող է գրանցել նոր հաջողության պատմություններ ԵՄ-Հայաստան հարաբերությունների մեջ՝ CEPA-ի իմպլեմենտացիա, Վիզաների ազատականացման երկխոսություն, Արեւելյան Գիրծընկերություն եւ Այցախյան հիմնախնդիր։

Արդյո՞ք Հայաստանի այս իշխանությունները ի վիճակի են իրականացնել այդպիսի քաղաքականություն: Նախորդ մեկուկես տարվա աշխատանքը, այդ թվում՝ Բրյուսելի հետ, լավատեսության հիմքեր չի թողնում»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ