18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախկին ոստիկանապետը՝ Վերնիսաժի կրակոցներից

”Ես ուզում եմ դիմել ցանկացած հայ տղամարդու, եթե քեզ ամենավերջին հայհոյանքները տան, եթե երեխադ վախից նույնիսկ չկարողանա խոսել, հարգելի հայ մարդ, դու ո՞նց կվարվեիր, ինչո՞վ ես վստահ, որ կիջնեիր ու ձեռնակռվով կավարտեիր: Կարող է մարդը ֆիզիկապես թույլ է, չի կարող մկանները լցրած մարդու հետ կռվել, ես հեռու եմ այդ մտքից”,-այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում Վերնիսաժում հնած կրակոցներն այսպես մեկնաբանեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե նախկին ոստիկանապետը որտեղից է այդքան ինֆորմացիայի տիրապետում դեպքի մանրամասների մասին, Սարգսյանն արձագանքեց, որ ականատեսներից է իմացել. ”Ես հետաքրրքվել եմ, տեղում մարդիկ են եղել, ինքս հարցրել եմ. դա լի է եղել ընդգծված ցինիզմով, որը ստորացրել է մարդուն իր կնոջ ու երեխայի մոտ: Հայ մարդուն նման վիճակի հասցնելը լի է կենտրոնախույզ, էքզցենտրիկ արարքներով, որն այդ տղայի մոտ դրսևորվել է կրակոցներով: Ես իրեն մեղադրում եմ, օրենքն էլ կպատժի. շատ վատ վատ է տեղի ունեցել, անմեղ մարդիկ են տուժել”,-ասում է նա, բայց միևնույն ժամանակ հորդորում դեպքի մասին մեկնաբանություն տվողներին մի պահ իրենց պատկերացնել նման իրավիճակում:

Լրագրողներն էլ կոչ արեցին հենց նախկին ոստիկանապետին իրեն պատկերացնել այդ իրավիճակում և հարց ուղղեցին` եթե ինքը լիներ, ինքն էլ կկրակե՞ր. ”Ես չեմ ուզում պատասխանել, թե ոնց կվարվեի, եթե իմանայի, որ առանց զենք կիրառելու այդ երկուսի հարցերը կլուծեի` այդպես կվարվեի, իսկ եթե իմանայի, որ ֆիզիկականս չի ների, ինչի մասին է խոսքը` կգործադրեի, իմ օրինական զենքը գործի կդնեի, բայց հո բոլոր մարդիկ չունեն այդ հնարավորությունը”,-ասաց նա: ”Ով շատ կմեղադրի այդ տղային, ես ուղղակի կցանականամ որ մի անգամ հայտնվի նման վիճակում, սա անեղծք չէ.. ցանկացած ցինզիմ դատապարտելի է, եթե Ոստկանությունն այդ պահին ներկա լիներ, բնականաբար տղային չէր հասնի այդ վիճակը, բայց չի ստացվել… և տղան զենքն է գործի դրել”,-շեշտեց նա:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ