22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այնքան մակերեսային, այնքան դիլետանտ, այնքան անհասկանալի են ԱԺ աշխատանքնեը: Ի՞նչն է ամենաշատն անհանգստացնում Կարինե Աճեմյանին

«Այնքան մակերեսային, այնքան դիլետանտ, այնքան անհասկանալի են ԱԺ աշխատանքնեը. ես պատգամավորական գործունեությունն այլ հարթության մեջ եմ տեսնում, և այն, ինչ կա այսօր, բացարձակապես ինձ հույս չի ներշնչում, որ այս Ազգային Ժողովը կարող է երբևէ կատարել իր պարտավորությունները»,-այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ԱԺ վերջին նստաշրջանի անշխատանքների մասին:

Աճեմյանը նշեց՝ աշխատանքներին գնահատական տվողը պետք է լինի հասարակության այն հատվածը, որն ընտրել է Ազգային Ժողովը այս կազմով:

«Հենց ընտրողները պետք է ամենաշատը շահագրգռված լինեին տեսնել, որ Ազգային Ժողովն իրականում աշխատում է: Ես դա չեմ տեսնում, և ինձ այսօր ամենաշատն անհանգստացնում է մի փաստ՝ մենք, փաստորեն, չունեցանք այնպիսի հասարակություն, որը պատասխանատու է իր տված քվեի համար և պատրաստ է դրա ետևից գնալ, և պահանջատեր է: Այն ժողովուրդը, որ իրենց ընտրել է, պետք է նաև քաջություն ունենա և պահանջներ դնի»,-ասում է նախկին պատգամավորը՝ ընդգծելով՝ բարձր գիտակցություն ունեցող հասարակությունը անպայման պիտի հետամուտ լինի իր տված քվեին:

Հարցին՝ նախորդ իշխանության ժամանակ հասարակություն ավելի պահանջատե՞ր էր, Աճեմյանը պատասխանեց.«Ես այսօր տեսնում եմ, որ, օրինակ, աղբը շատ քչերին է հուզում: Այն ժամանակ, եթե թեկուզ մի աղբաման հանկարծ լիքը լիներ, բոլորն ամբողջ ուժով բողոքում էին, իսկ այսօր տեսնում եմ, որ մարդիկ համակերպվել են, այսինքն՝ իրենց իրական միջավայրը երևի աղբի միջավայրն էր: Բողոքողների մեջ, չգիտես՝ ինչու, հիմնականում այն մարդիկ են, ում ընդհանրապես մտահոգում է երկրի ճակատագիրը, իսկ մարդիկ, որոնք ձայն են տվել այս քաղաքապետին, ԱԺ-ին, կարծես լուռ հանդուրժում են: Թե ինչքան կտևի հանդուրժելու ժամանակահատվածը, չգիտեմ, բայց այն, որ այս ամենը իրականում չի կարելի հանդուրժել, փաստ է»:

Աճեմյանի կարծիքով՝ մեկ մարդու հեղինակությունից ելնելով մարդկանց ընտրեցին, որոնք ընդհանրապես փորձ չեն ունեցել.«Պատգամավորներն անփորձ կարող են լինել. ոչ ոք պատգամավոր չի ծնվում, եթե փորձ ունենաս նախկինում՝ օրենսդրական գործունեության հետ կապված կամ մեծ պաշար գիտելիքների, կարող ես արագ ինտեգրվել և քո աշխատանքը ճիշտ իրականացնել, բայց մարդկանցից, որոնք մեկ օրվա աշխատանքային փորձ չեն ունեցել կամ աշխատել են այնպիսի վայրերում, որոնք ընդհանրապես կապ չունեն օրենսդիր գործունեության հետ, կարծում եմ՝ անհույս է սպասել ինչ-որ լուրջ արդյունքի»:

Ըստ Կարինե Աճեմյանի՝ խնդիրն առաջին հերթին պառլամենտական դիվանագիտության առումով է, որը մեր նման երկրի համար ամենակարևորն է.«Մենք անընդհատ իրար հետևից տեսնում ենք ձախողումներ, ինչը բնական է, որովհետև մարդիկ պիտի գիտելիքներ, փորձ, անցած ճանապարհ ունենան: Առհասարակ պիտի քաղաքական գործիչը զբաղվի պառլամենտարիզմով, ոչ թե փողոցից եկած մարդ կամ ակտիվիստ, որն ընդհանրապես չի պատկերացնում այդ գործունեությունը: Քննարկել մի բան, որը գոյություն չունի, կարծում եմ՝ այնքան էլ իմաստ չունի»:

politik.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ