23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թեժ կրքեր ԱԺ-ում: Ազատվում են «անցանկալիներից» .Հրապարակ

Շաբաթ օրը Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Ի թիվս այլ հարցերի,  օրակարգում է եղել նաև «ԱԺ աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը» փոխելու հարցը։ 

Քննարկումն անցել է թեժ մթնոլորտում,  «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանն իմքայլականներին մեղադրել են ԱԺ աշխատակազմի «անցանկալիներից» ազատվելու և այն յուրայիններով համալրելու մեջ։

Որոշմանը կողմ է քվեարկել «Իմ քայլի» 9 անդամ, 2 դեմ՝ ԼՀԿ-ից, իսկ ԲՀԿ-ն ձեռնպահ է եղել։  

Ընդունված որոշման համաձայն՝ իրավական և տնտեսական փորձաքննության բաժինները կմիավորվեն, կձևավորվի նոր բաժին՝ «Փորձագիտության և վերլուծության վարչություն» անունով։ Իշխանականների փաստարկը եղել է այն, որ ոչ մի լուրջ իրավաբան կամ տնտեսագետ ԱԺ-ում չի համաձայնի 100 հազար դրամով աշխատանքի անցնել, ուստի պետք է վարչություն ձևավորել և հրավիրել բարձր աշխատավարձով պրոֆեսիոնալների։ 

Դոնոր կազմակերպությունների միջոցով էլ կհոգան աշխատավարձերի հարցը։

Առաջարկվել է ընդդիմադիրներին՝ ներկայացնել նախագիծ, չափորոշիչներ, որոնց հիման վրա կձևավորվի նոր վարչությունը, սակայն ԼՀԿ-ականները պնդել են իրենցը՝ նույնիսկ այն բանից հետո, երբ ասվել է, որ խոշորամասշտաբ ատեստացիա կանցկացվի։ 

Ըստ որոշման՝ ԱԺ անձնակազմի կառավարման վարչությունը կվերանվանվի մարդկային ռեսուրսների կառավարման, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հասարակայնության հետ կապի և հաղորդակցության, քաղաքացիների ընդունելության և նամակների բաժինը կմիանա ընդհանուր բաժնի հետ՝ կկոչվի քաղաքացիների ընդունելության և փաստաթղթաշրջանառության վարչություն:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ