23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եվրոպական դատարանը բացառիկ որոշում է կայացրել Մանվել Գրիգորյանի վերաբերյալ

Մանվել Գրիգորյանը գտնվում էր Նաիրի ԲԿ-ում: Նրան այնտեղից տեղափոխեցին ՔԿՀ: Մենք դրանից հետո այց իրականացրեցինք Մանվել Գրիգորյանին, ուսումնասիրեցինք նրա բժշկական փաստաթղթերը, ինչից հետո եզրահանգում եղավ, որ ՔԿՀ-ն չունի պայմաններ, որպեսզի երաշխավորի նրա առողջական վիճակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հիշեցնելով քաղաքացիական բժշկի եզրակացությունը, որ նախկին պատգամավորի կյանքին վտանգ է սպառնում:

«Մենք միանգամից հայտարարեցնք, որ Գրիգորյանը պետք է տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց: Իմ հայտարարությունից ժամեր անց լսեցի ՄԻԵԴ-ի հայտարարությունը, որ Գրիգորյանին պետք է տեղափոխել Նաիրի ԲԿ: ՄԻԵԴ-ը բառացիորեն ասաց այն, ինչ հայտարարել էի ես: Անկախ նրանից, թե ինչ հանցանքի մեջ է մեղադրվում մարդը, եթե ՔԿՀ-ն չունի անհրաժեշտ պայմանները, չպետք է տեղափոխել: Այդ նախաձեռնությունը ճիշտ չէր: Դա էր պատճառը, որ Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ-ը կայացրեց 39 հոդվածով միջամտություն, որը բացառիկ դեպքերում է անում,-ասաց Թաթոյանը՝ նշելով, թե սա ևս մեկ ապացույցն է, որ ՄԻՊ-ի դիրքորշումները համընկնում են ՄԻԵԴ-ի որոշումների հետ»,-ասաց ՄԻՊ-ը:

Թաթոյանը խոշտանգման մասով գնահատակներ չի կարող տալ. «Եթե Մանվել Գրիգորյանը շարունակեր գտնվել ՔԿՀ-ում, այո խոշտանգում կլիներ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ