23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե մինչև չորեքշաբթի հարցին լուծում չտան, փողոց եմ փակելու. Սասուն Միքայելյան

Այս պահին Սևան-Երևան մայրուղին փակած ցուցարարների հետ հանդիպման է եկել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նա լճի ափամերձ շինությունների սեփականատերերին հորդորեց միասին գնալ Սևանի տարբեր ափեր՝ ուսումասիրելու, թե դրանիցից որոնք են կանաչած, որոնք՝ ոչ։

Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը սատարեց այդ գաղափար՝ կոչ անելով որոշ ժամանակ սպասել, գուցե առողջապահության և շրջական միջավայրի նախարարները երեկոյան լրատվամիջոցների ուղեկցությամբ գան Սևան և հարցին լուծում տան։

 

«Եթե ոչ, ես էլ ձեզ հետ կրկին կփակենք ճանապարհը», – ցուցարարներին խոստացավ քաղաքապետը։

Ցուցարրաների հետ հանդիպման եկավ նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

«Դուք իրավացի եք, սա համարենք նախազգուշացում։ Եթե մինչև չորեքշաբթի հայտարարություն չլինի, գալիս եմ՝ միասին ճանապարհը փակենք։ Ինչի ջրին ի՞նչ ա եղել։ Եկեք, գնանք լողանանք։ Ես միշտ էլ պատրաստ եմ լողալու, ես այդ ջրերի մեջ եմ լողացել։ Հիմա բացում եք ճանապարհը, գրեք ձեր պահանջը, տվեք մարզպետին։ Նախարարները որ եկան, ի՞նչ պետք է ասեն», – հարցրեց պատգամավորը։

նրա խոսքով, եթե լճի ջուրն իսկապես վտանգավոր է, պետք է պաշտոնական հայտարարություն արվի, այլապես «մի կտոր» հաց աշխատող մարդիկ ֆինանսական մեծ վնասներ են կրում։

Ցուցարարները Սասուն Միքայելյանի առաջարկով բացեցին Սևան-Երևան ավտոճանապարհը՝ միաժամանակ շեշտելով, որ մտադիր են սպասել մինչև չորեքշաբթի։

Այնուհետ ցուցարարները շարժվեցին Սևանի թերակզու հանրային լողափ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ