23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դաստիարակչական ապտակ Վենետիկի հանձնաժողովից

Դաստիարակչական ապտակ Վենետիկի հանձնաժողովից

Վենետիկի հանձնաժողովը զեկույց է հրապարակել ՀՀ-ում տեղի ունեցած երկու իրադարձության (դատարանները շրջափակելու և վեթթինգ անելու և Վահե Գրիգորյանի ինքնահռչակվելու մասին) վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովը շատ կոնկրետ ֆիքսել է`
1. Դատարանները շրջափակելը հակասել է ՀՀ Սահմանադրությանը, իսկ համընդհանուր Վեթթինգ իրականացնելու կարիք Հայաստանում չկա: Հետաքրքիր է, որ զեկույցում ասվում է, որ Վեթթինգ Չանելու վերաբերյալ համաձայնություն ունեն ՀՀ իշխանությունների հետ ինչի մասին մենք իրենցից ենք իմանում:
2. Վահե Գրիգորյանը պետք է հանգիստ նստի տեղը, քանի որ իր ասածը խելագարություն է և գոյություն ունի Սահմանադրության 213 հոդված, որը շատ կոնկրետ սահմանում է վերգրյալը: Հա ու Վենետիկի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել, որ ԱԺ-ն Վահեի գրած զառանցանքը դրական ա գնահատել: Փաստորեն, Բուքիքիոյին չեն ասել, որ մեր ԱԺ-ն արդեն գրեթե մեկ տարի կապ չունի օրենսդիր իշխանության գործառույթների և տրամաբանության հետ, այլապես հաստատ չէր զարմանա: 
Հ.Գ. Այս զեկույցը Նիկոլ Փաշինյանի թիմի համար պետք ա սթափեցնող ապտակ լինի, բայց խիստ կասկածում եմ, որ այդպես կլինի. կարդացեք թե ՀԺ-ն ինչ վերնագրով ու համատեստով է դրել նյութն ու տարածում:

Նարեկ Սամոսնյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ