06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կխնդրեի, որ մեր կլասիկ պատգամավորը մինչև լայվ մտնելը զանգեր մեզ, երբ ինքը լայվ մտավ, մենք հարց էինք լուծում. Ռևազյանը՝ Մարուքյանին

ՌԴ կողմից դեպի Վրաստան և Վրաստանից-ՌԴ չվեթների արգելումից հետո քաղավիացիան փորձեց ՀՀ-ն դիտարկել որպես տարանցիկ չվերթների տարածք, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

 

«Բոլոր ավիաընկերություններին կանչեցինք մեզ մոտ, որ համոզենք ՀՀ-ն որպես տարանցիկ չվերթների տարածք դիտարկել՝ ուղիղ չվերթները շատանան: Մենք դա անում ենք, բայց դա քաղավիացիայի ուղիղ գործառույթը չէ: Մենք ամեն ինչ արեցինք, որ խոչընդոտներ չստեղծենք և շատ արագ հարցերը լուծենք, որ հուլիսի 8-ից չվերթները կարողանային Հայաստանից իրականացվել: Մեր պրոակտիվ աշխատանքի արդյունքն է, որ ուշացումներ ընդհանրապես չեն եղել», – ասաց նա:

 Ռևազյանի խոսքով՝ վերջին շրջանում Հայաստան-Վրաստան և ՀՀ-ՌԴ տարբեր ուղղություններով չվերթների քանակը բավականին ավելացել է:

«Դրա համար կխնդրեմ, որ մեր «կլասիկ» պատգամավորը մինչև լայվ մտնելը զանգեր մեզ, որովհետև, երբ ինքը լայվ մտավ, էդ նույն վայրկյանին մենք հարց էինք լուծում ու կարող էինք տեղեկատվություն տալ, թե ինչ քայլեր ենք անելու և ինչ արդյունքի դա կբերի», – հավելեց Ռևազյանը՝ դիմելով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

Հիշեցնենք, որ ֆեյսբուքի ուղիղ եթերում Մարուքյանն անդրադարձել էր Վրաստանում ստեղծված իրավիճակին ու կառավարությանն առաջարկել էր ավելացնել Գյումրիից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ չվերթների քանակը։

«Կոչ եմ անում Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ շատ գեղեցիկ աղջկան և մեր փայլուն աշխատող կառավարությանը, որ այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն և այս խնդիրը կարգավորեն։ Մենք ուղղակի այս հնարավորությունը չպետք է բաց թողենք», – ասել էր նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ