08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հնարավո՞ր է Հրանտ Բագրատյանն առաջիկայում համալրի կառավարության կազմը. Առավոտ

“Առավոտ”  թերթը գրում է.

Հնարավո՞ր է Հրանտ Բագրատյանն առաջիկայում համալրի կառավարության կազմը ՝ հարցին հնչեց հետևյալ պատասխանը. “15 տարի այդ հարցը տալիս եք, ես էլ միշտ ասում եմ ՝ պատրաստ եմ աշխատել պրեզիդենտից մինչև պահակ: Այս պահին էդպիսի բան չկա: Հիմա, եթե ինչ-որ մեկն անի այն բաները, ինչ որ մենք անընդհատ ասում ենք ՝ թող անի: Ի՞նչ ասեմ”:

Ընդդիմադիրների կողմից ոչ միանշանակ ընկալվեց նաև նախկին վարչապետների ակումբ ստեղծելու Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, ինչին Հրանտ Բագրատյանը դրական արձագանքեց:

“Հրապարակային գործիչ են, թող հրապարակային ասեն, ես էլ պատասխանեմ: Այլապես պետք է արհամարհել այդ կարծիքը”,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ