05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մասնագիտական քննարկում չի անցել: Նվազագույն աշխատավարձի բարձրացումը խնդրահարույց է. Փաստ

Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ առաջիկայում բարձրանալու է նվազագույն աշխատավարձը՝ 55 հազարից դառ­նալով 68 հազար դրամ: Ըստ էության, առաջին հայացքից հրաշալի ու առաջանցիկ որոշում է, սակայն, ինչպես ասում են, «սատանան մանրուքի մեջ է»: 

Թերթի տեղեկություններով, աշխատա­վարձերի բարձրացման փաստը լուրջ կուլիսային քննարկումների ու դժգոհությունների առիթ է հանդիսացել, հատկապես ՏԻՄ համա­կարգի հաստիքների մասով: Բանն այն է, որ համայնքապետարաններում ու համայնքային ենթակայության կառույցներում բա­վականին շատ են նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիները, իսկ այդ 13 հազար դրամը լուրջ բեռ է դառնալու համայնք­ների բյուջեների վրա, որովհետև հայտնի չէ, թե այդ գումարային տարբերությունը ինչ կարգավորմամբ է լրացվելու: 

Թերթին ուշագ­րավ տեղեկություններ են հասել, որ քննարկումներից մեկի ժամա­նակ ոլորտի հնաբնակ, ՏԶԿ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը բավականին բարձր տոնով դժգոհել է՝ մեղադրելով, որ չեն հասկանում, թե սա ինչ հիմնարար խնդիրների կարող է հանգեց­նել: Ի դեպ, նշենք, որ որոշման նախագիծը գործադիրի համապա­տասխան գերատեսչությունների կոմիտեներում մասնագիտական քննարկում չի անցել:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի յսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ