23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխանության պատգամավորներն ընդդեմ Փաշինյանի: Խորը տարաձայնություններ. Փաստ

Նախօրեին ԱԺ արտահերթ նիստում երկ­րորդ ընթերցմամբ քննարկման դրվեց, այնուհետև նաև քվեարկությամբ վավերացվեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի մասին հարցը և կից ներկայացված օրենքների փաթեթը: Այս օրինագիծը խորհրդարան էր ներկայաց­րել «Իմ քայլը» դաշինքը, սակայն երկրորդ ընթերցման քննարկումն ավելի բուռն ան­ցավ, քան առաջինը: Բանն այն է, որ իշխա­նության խմբակցության, այսպես կոչված, «ոչ փաշինյանական» թևի ներկայացուցիչնե­րը այս փաթեթի հետ կապված վերապահումներ ունեին և բացահայտ կերպով դրանք ներկայացրեցին նիստերի դահլիճում, ավելին՝ դեմ քվեարկեցին: 

Այս հանգա­մանքն առաջացրեց էդմոն Մարուքյանի տարակուսանքը, ով զարմացած հայտարարեց՝ «հիմի էս օրինագիծը ձերն ա, թե ձերը չի»: Իսկ Նաիրա Զոհրաբյանի բնորոշմամբ’ որոշ իմքայլական պատգամավորների ու պաշտո­նյաների անհիմն ու անբովանդակ ելույթները հիշեցնում են մանկական-երաժշտական «Երալաշ» հաղորդումը: 

Այս ամենը մեկ ան­գամ ևս հաստատում է շրջանառվող խոսակ­ցությունները, որ ինչքան էլ իշխանություննե­րը խոսում են միասնական թիմ լինելու մա­սին, միևնույն է՝ առկա են ներիշխանական երկատվածություն ու խորքային տարաձայնություններ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ