14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դրոշմակնիքների կարգը կփոխվի. Չորրորդ ինքնիշխանություն

Ինչպես հայտնի է ՀՀ ԿԸՀ-ի կողմից Ազգային ժողով ներկայացված եւ աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված “Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ” հաղորդագրության մեջ առաջարկվում է վերացնել վերջին ընտրություններում առաջին անգամ կիրառված եւ դժգոհությունների առիթ դարձած ՝ ընտրության մասնակցի անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման օրենսդրական պահանջը։ Այդ մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը։

“Հիշեցնենք, որ չնայած այդ դրոշմակնիքները պետք է անհետանային 12 ժամվա ընթացքում, սակայն անհետանում էին հաշված րոպեներում, ինչի հետ կապված ընդդիմությունը բազմիցս հայտարարել էր, որ դա ընտրակեղծիքներ իրականացնելու համար էր արվել։ “ՉԻ” տեղեկություններով, Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը այժմ մշակում է օրենսդրական մի փաստաթուղթ, որով առաջարկում է բազմակի քվեարկությունը բացառելու համար ընտրությունների ժամանակ ներդնել մատների թանաքոտման մեխանիզմը։ Նշենք, որ օրերս ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւս հայտարարել էր, որ եթե դրոշմակնիքները վերացվեն, ապա պետք է այլընտրանքային ինչ-որ մեխանիզմ ներդնել, որը կարող է լինել մատների թանաքոտումը”,- գրում է “Չորրորդ ինքնիշխանությունը”:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ