06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

”Եվս մեկ այսպիսի հաղթանակ, ու մենք վերջնականապես կպարտվենք”. Բաբայանը հիշեց Նապոլեոնին

Քառյակն ընդհանուր քաղաքական օրակարգ ունի, սակայն կան որոշումներ, որոնք ինքնուրույն են ընդունվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:  Նա նշեց, որ քառյակից որևէ ուժ դատապարված չէ, որ եթե տվյալ փուլում կան որոշումներ, որ բխում են, չեն բխում այս կամ այն կուսակացության շահերից, ապա պետք է անպայման ընդունվեն:

ԲՀԿ-ական Վահան Բաբայանն էլ հավելեց, որ իհարկե, երբ քառյակի ընդհանուր որոշում լինի որևէ հարցի հետ կապված, ԲՀԿ-ը տեղյակ կլինի, սակայն իրենք ունեն իրենց քաղաքական օրակագն ու շարժվում են բացառապես այդ օրակարգով: 

 Հարցին, թե Կառավարության ծրագրի ընդունումը կարելի է ՀՀԿ-ի հաղթանակը համարել, Բաբայանը պատասխանեց` մեջբերելով Նապելեոնի խոսքերը. ”Եվս մեկ այսպիսի հաղթանակ, ու մենք վերջնականապես կպարտվենք”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ