06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարչապետի ասածը տեխնիկապես իրագործելն այդքան էլ իրատեսական չէ. ՊԵԿ նախագահ

Ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ եթե գազալցակայանները, բենզալցակայանները ՀԴՄ չեն տպում, պետք է գնալ ու օրվա մեջ 6-7 անգամ տուգանել:

Այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով հարցին, թե եղել են արյդո՞ք մինչ այսօր նման դեպքեր, ասաց, որ գազալցակայանների նախկինում իրականացրած տնտեսական գործունեությանն առնչվող հարկային քննվող դեպքերը շարունակվում են ու ամփոփվելու են. «Դատական վեճ կա: ՀԴՄ-ների մասով ասեմ, որ օրական 6-7 անգամ չենք արել, որովհետև տեխնիկապես դրա իրագործելն այդքան էլ իրատեսական չէ: Այդ քանակությամբ հսկիչ գործողություններ իրականացնելու համար մենք համապատասխան միջոցներ պետք է ունենանք: Բայց 2-3 անգամվա դեպքեր ունենք:

Գազալցակայնների և բենզալցակայանների ոլորտն այն ոլորտներից է, որտեղ վարչարարության կամ ՀԴՄ կտրոն տրամադրելու տեսանկյունից շատ անելիք ունենք»:

Անանյանի խոսքերով, ոլորտային քննարկումների ժամանակ շուկայի ներկայացուցիչներն ասում են, որ ՀԴՄ տրամադրելու հրաման կա ու իրենք էլ իրենց ներսում պատժում են չտրամադրողների. «Ուղղակի կազմակերպությունների ներսում էլ կան տարբեր շահեր: Օրինակ լցակայանի մոտ կարող է առաջանալ որոշակի ավելցուկ, որը պետք է վաճառվի առանց ՀԴՄ, որպեսզի բենզալցակայանի տերը կամ տնօրենն էլ այդ մասին չիմանան: Այսինքն, այստեղ ոչ միայն պետության, այլ նաև սեփականատիրոջ շահերն են ոտնահարվում: Այստեղ համապարփակ գործողությունների անհրաժեշտություն կա»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ