06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Կպահանջե՞ն Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականը

՛՛Մարտի մեկի մեր հանրաահավաքում ասեցինք, որ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականը պահանջելը իշխանափոխության մեկ փուլն է: Սերժ Սարգսյանի ռեժիմը բարի պտուղ չի կարող տալ, լինելու է չար ծառի պռուղ՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պահանջելու են նաև Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականը:

՛՛Սա մի էտապ էր, որի ժամանակ լուրջ խնդիրներ լուծեցինք: Լավ կլիներ, որ մեր բոլոր գործընկերները մեզ հետ համաձայնեին, դնեինք այս Կառավարության ծրագրի ընդունման վիժեցնելու խնդիրը ժողովրդով՛՛,-հավելեց նա:

Զուրաբյանը հայտնեց, որ քառյակը որդեգրել է կարևոր մի մարտավարություն, որի իմաստն այն է, որ մշակելու են օրակարգ, պահանջների ցանկ, որոնք էլ ներկայացվելու են իշխանություններին: ՛՛Ու դրանց իրականացման համար մասնկաից կդարձնենք ժողովրդին: Հրավիրելու ենք համատեղ հանրահավաք՛՛,-շեշտեց նա:

Զուրաբյանը ասաց, որ հանրահավաքի օրը դեռևս հստակեցված չէ, նախ կմշակվի այդ օրակարգը, ապա և հանրահավաքի օրը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ