14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ի հետ են ուզում լեզու գտնել

՛՛Ես պետք է հիասթափեցնեմ ձեզ, որևէ ճնշում չի կարող լինել մեզ վրա, ԲՀԿ-ը կայացած կուսակցական կառույց է, մենք ունենք մեր շահերն, որ ուղղված են պետականաշինությանը: Մենք ճնշում երբեք չենք զգացել՛՛,-ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, երբ լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք Մելքումյաի վրա, որպես գործարարի, և ԲՀԿ-ական այլ գործարարների վրա ճնշումներ եղել են Կառավարության կողմից, ինչպես եղել է ՕԵԿ-ի դեպքում:  

Հարցին, թե այսինքն ԲՀԿ-ի գործարարները լեզու են գտել Կառավարության հետ, Մելքումյանը պատասխանեց. ՛՛Մենք որևէ մեկի հետ լեզու գտնելու խնդիր չունենք, հակառակը՝ մեզ հետ են ուզում լեզու գտնել: Մենք ազատ վարքագիծ ենք ունեցել ու մենք ինչպես որոշել էինք չմասնակցել մեր քաղ.խորհրդի նիստում, այնպես էլ արեցինք՛՛:

Խմբակցության մեկ այլ պատգամավոր Վահան Բաբայանը հավելեց, ԲՀԿ-ի հետ որևէ մեկը թելադրանքով ու ճնշումների լեզվով չի խոսել ու չի էլ կարող խոսել: 

Նկատենք, որ ըստ երևույթին՝ Մելքումյանը չհերքեց էլ, որ ինքը գործարար է: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ