21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչու Բագրատյանը շեղվեց

՛՛Եղել է խմբակցության հստակ որոշում՝ միասնական, բացի մեկ հոգուց, ով շեղվել է  այդ որոշումից՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցներին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու իրենց խմբակցությունը միասնական որոշում չունեցավ Կառավարության ծրագրի քվերակության ժամանակ: Նշենք, որ ինքը Զուրաբյանը հայտարարել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, սակայն խմբակցության ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը մասնակցեց ու ձեռնպահ քվեարկեց:

՛՛Իրեն հարցրեք՝ ինչու է շեղվել: Մենք երբեք մեր քննադատությունը չենք ուղղել մեր նախկին կամ ներկայումս մեր գործընկերներին կամ մեկին, ով իրեն ընդդիմություն է  անվանում, անկախ նրանից՝ ընդդիմություն է, թե ոչ: Մեր թիրախը եղել է իշխանությունն ու ես չեմ շեղվում այս սկզբունքից, որքան էլ որ ցանկանամ ինչ-որ բան ասել՛՛: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ