06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՀՅԴ-ը ցանկացել է դեմ քվեարկել Կառավարության ծրագրին

՛՛Մենք քառյակ ենք այնքանով, որքանով համաձայնեցնում ենք չորսով ինչ-որ քայլ կատարել, եթե դա չկա, ամեն մեկն ազատ է, ով ինչպես կցանկանա կգործի՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

՛՛Ես չեմ տեսնում քառյակի մեջ մի քաղաքական ուժ, որի անկեղծ նպատակն այս երկիրը նման վիճակից դուրս բերելը չէ՛՛,-հավելեց նա: Վերջինս շեշտեց, որ քառյակի ներսում կեղել են, կարող են լինել բավական մեծ տարաձայնություններ, սակայն դրանք հաղթահարել են  ու փորձում են  գտնել միավորող դաշտ: Ի դեպ, նա հայտնեց, որ ՀՅԴ-ն որոշել էր դեմ քվերակել ծրագրին, բայց միասնակնությունն ավելի է կարևորել: 

Արմեն Ռուստամյանը հայտնեց, որ քառյակը պետք է քննարկի ու լուծում գտնի նաև այն խնդրին, որ ՀՀԿ խմբակցությունը միայն ուրիշի փոխարեն քվեարկելով է կարողանում օրինագծերն ընդունել ու պետք է նման քվեարկություններն անվավեր դարձնեն:

 Հարցին, թե ինչու երեկ, երբ նման կերպ ընդունվեց Կառավարության ծրագիրը, Ռուստամյանև մյուս ընդդիմադիր պատգամավորները չբարձրաձայնեցին այս խնդիրը, նա արձագանքեց. ՛՛Այդ պահին նախապատրաստված չենք եղել՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ