14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ճնշել են ոչ միայն գործարար պատգամավորին, այլև աներոջը. Բիշարյանն անուններ է տալիս

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բնական է համարում, որ ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց և ընդդիմություն դառնալուց հետո որոշ անդամներ չեն ընդունելու այս մոտեցումն ու դուրս են գալու կուսակցությունից:

Այսօր  ճեպազրույցների ժամանակ նա նման կերպ բնութագրեց նաև ՕԵԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանի որոշումը՝ լքել կուսակցությունը: Նշենք, որ Բոթոյանը երեկ Կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ հայտարարեց, որ կողմ է քվեարկելու ծրագրին ու լքում է խմբակցությունը: Բիշարյանն այսօր վստահեցրեց՝ Բոթոյանի նկատմամբ ճնշումներ են եղել վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի կողմից:  

ՕԵԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Իշխան Խաչատրյանը հավելեց, որ ՕԵԿ-ը միշտ միասնական է եղել, և չէին կարող հանդուրժել, որ խմբակցության որևէ պատգամավոր իրենց դիրքրոշումը հստակ չպահպաներ: ՛՛Կարեն Բոթոյանը ներկայացրել է իր դիքորոշումը, որ Կառավարության ներկայացուցիչների կողմից կան ճնշումներ կան, և որ որպես գործարար ինքը պետք է կողմ լինի: Ես առաջարկություն եմ ներկայացնելու քաղ.խորհուրդ, որ նրան հեռացնենք կուսակցությունից՛՛:

Բիշարյանը հավելեց, որ ճնշումներ են եղել նաև պատգամավորի աներոջ՝ գործարար Սերգեյ Մանուկյանի նկատմամբ: ՛՛Ասել են, որ եթե կողմ չքվեարկի, կսկսվեն ստուգումներ իրենց օբյեկտների նկատմամբ՛՛: Հարցին, թե միայն երեկ իմացան, որ Բոթոյանը գործարար է, Բիշարյանը պատասխանեց. ՛՛Գիտեինք որ գործարար աշխարհից է, ում փեսան է՛՛:

Նշենք, որ Սերգեյ Մանուկյանը ՛՛Եվրոպա՛՛ հյուրանոցի սեփականատերն է: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ