14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Համալիրի աճուրդի հարցը. Ժամանակ

Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը դիմել է դատարան՝ դատական կարգով վիճարկելով համալիրի աճուրդի որոշումը եւ ԴԱՀԿ գործողությունները՝ “Ժամանակ”-ին տեղեկացրեց համալիրի լրատվական ծառայության ղեկավար Լիլյա Ադունցը: Ավելի վաղ համալիրի ղեկավարությունը հայտարարել էր, որ Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդը ապօրինի է եւ իրականացվել է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով:

Ըստ Լիլյա Ադունցի՝ ԴԱՀԿ ծառայությունը փորձում է իր ապօրինի գործողությունները հասարակությանը ներկայացնել որպես իրավաչափ՝ ցանկանալով իրավական հարթությունից հարցը տեղափոխել այլ հարթություն:

“Այս փուլում նման գործելաոճը մեզ համար անընդունելի է, քանի որ սպառված չենք համարում իրավական ճանապարհով պայքարելու դատարանի եւ ԴԱՀԿ-ի անօրինական որոշումների դեմ»,- ասաց Ադունցը՝ շարունակելով. “Փաստացի բյուջետային վարկ որպես այդպիսին Մարզահամերգային համալիրը չի ստացել, բայց համաձայնություն է տվել այլ պարտավորությունները վերաձեւակերպելու պայմանին եւ պատասխանատվությամբ է վերաբերվում այսօրվա ներկայացված պահանջին”:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ