06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը չի ճնշում

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին խոստացավ առաջիկայում հանդիպել եւ երկար զրուցել: “ Կառավարության ծրագիրը հաստատվել է, եւ մենք պետք է քայլեր ձեռնարկենք մեր խոստումներն իրականացնելու համար”,-ասաց նա: Այն դիտարկմանը, թե արդյոք կտեղավորվե՞ն գործարարները իր տված ժամկետի մեջ, վարչապետն ասաց, որ ինքը ժամանակ չի տվել գործարարներին, պարզապես առաջարկել է երկրի առջեւ ծառացած խնդիրներին լուծում տալ: “Ես էլ իրենց օգնելու եմ, աջակցելու եմ, եւ իմ խնդիրն է, որ իրենք օրենքի շրջանակներում աշխատեն։ Արդեն մի քանի անգամ նույն բանն ասում եմ”,- նշեց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ իր կողմից որեւէ ճնշում չկա եւ չի եղել գործարարների վրա, հատկապես արդեն իսկ նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Կարեն Բոթոյանի, ով այսօր դուրս է եկել կուսակցությունից եւ խմբակցությունից։ “Ոչ, դուք չե՞ք զգում, որ դա իմ ձեռագիրը չի, որ ես որեւէ մեկի վրա ճնշում գործադրեմ։ Կարող եմ խնդրել, համոզել, առաջարկել, հորդորել, բայց ճնշում գործադրել՝ ոչ”,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Վերջինս չհամաձայնվեց այն մտքին, թե հանրությունը չի հավատում իր տված խոստումներին: “Դուք հանրության անունից ինչու՞ եք խոսում։ Գոնե ասեք հանրության մի մասը։ Ես հավատում եմ, որ վստահելու է”,-եզրափակեց վարչապետը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ