Ինչ լոլիկ ենք ուտում.ահազանգ
Այսօր Henaran.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացուն մի հարց էր անհանգստացնում: Վերջինիս պատմել էին, որ Արմավիրի մարզի գյուղացիները գույն են ներարկում լոլիկի մեջ եւ այն հանում են վաճառքի: “Կա՞ հսկող-վերստուգող-բժիշկ, չգիտեմ ինչ մասնագետ, որ խանութներում ստուգեն, թե՞ պիտի թունավորվենք”,-բորբոքված ասաց նա:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ պտուղը չեն ներկրում: “Ջերմոցներում աճեցրած պոմիդորի տնկիներին են սնուցում տալիս, այսինքն` սրսկում են, որպեսզի վեգետացիոն շրջանը շուտ սկսի”,-ասաց նա՝ ավելացնելով, որ այդ դեպքում պտուղը կորցնում է համային եւ այլ սննդարար որակները:
“Կամ սուպերմարկետները երբ ձեռք են բերում պոմիդոր, ստուգվա՞ ծ է, ունե՞ ն համապատասխան փաստաթղթեր, ում դիմեմ, մեղք ենք չէ՞ “,-ասաց խմբագրություն ահազանգած քաղաքացին:
Նշենք, որ Henaran.am-ը առաջիկայում կփորձի պարզել, թե ինչ է կատարվում բանջարեղենի արտադրանքի եւ վաճառքի ոլորտում: