25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր ներդրումային գործունեությունն ընդգծված նահանջ է ապրում. Վարդան Բոստանջյան

«Կոռուպցիայի ու մենաշնորհների վերացումը բավարար չեն, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարվեն, ինչի՞ մասին է խոսքը։ Տնտեսագիտության մեջ ներդրումներն ամենաբարդ գործընթացներն են, որոնց ռիսկերը, ի տարբերություն այլ գործընթացների, չափազանց մեծ են, քանի որ գոյություն ունի ժամանակային միջակայք, որի ժամանակ ներդրողը ֆինանսական ռեսուրսներ է ներդնում՝ որոշ ժամանակ հետո շահույթի սպասելու ակնկալիքով»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով օտարերկրյա ներդրումների վերաբերյալ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներին, ըստ որի՝ օտարերկրյա ներդրումները նվազել են։

Վարդան Բոստանջյանի խոսքով, եթե ներդրողը հասկանում է, որ ֆինանսական միջոցներ այս կամ այն ոլորտում ներդնելուց հետո շահույթ չի ստանա, ապա երբեք ներդրումային գործունեությամբ չի զբաղվի, իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ են իրավական և ինստիտուցիոնալ ամրակուռ հիմքեր, որոնք երբեք չեն տատանվում, և որն այսօր բացակայում է։

«Ներդրումների համար ներդրողը պետք է ընդգծված և օրենքով սահմանված երաշխիքներ ունենա։ Պատկերացրեք, որ հայ գործարարը վախվորած է ներդրումային գործունեություն իրականացնելուց, եթե մենք ենք վախեցած, օտար մարդը գալու է այստեղ՝ ներդրումնե՞ր կատարի։ Տեսեք՝ 2018 թվականի առաջին եռամսյակին մենք ունեցել ենք 95 մլն օտարերկրյա ներդրումներ, հիմա առաջին եռամսյակում ունենք 34,4 մլն դոլարի ներդրում, գրեթե 3 անգամ պակաս է, սրանից ցցուն ցուցանիշ գոյություն չունի։ Սա նշանակում է, որ մեր ներդրումային գործունեությունն ընդգծված նահանջ է ապրում»,- շեշտեց տնտեսագետը։

Ըստ նրա՝ որքան էլ իշխանությունները հանդես գան հուզիչ հայտարարություններով, թե՝ ներդրումներ բերեք, հարստացրեք ու հարստացեք, միևնույն է, այդպես չեն կարող խթանել ներդրումային միջավայրի բարելավումը։

«Ինչպե՞ս կարելի է ներդրումներ անել, երբ պետության սեփականությունը բռնաբարվում է, նման բան չի կարող։ Իշխանությունն ասում է որ բռնելու են ու բաց չթողնեն, է հա, բռնեք ու բաց մի թողեք»,- ընդգծեց Վարդան Բոստանջյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ