18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Տիգրան Սարգսյանը լուծեց հերոստրատյան իր խնդիրը՛՛

Նաիրա Զոհրաբյանի ելույթը կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ՝

Հարգելի գործընկերներ, Ի սկզբանե նշեմ, որ Բարգավաճ Հայաստանը երբեւէ չի առաջնորդվել եւ չի առաջնորդվելու ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով: Եւ չգիտեմ էլ դահլիճում նման քաղաքական ուժ կամ ուժեր կան, թե ոչ, Կապրենք, կտեսնենք: Մեզ համար կա մեկ հստակ կոդ՝ տնտեսությունը չի լինում իշխանամետ, կամ ընդդիմադիր: Սա է մեր բանաձեւը. Որովհետեւ եթե տնտեսությունը փլուզվեց, ինչը բարեհաջող արեց Տիգրան Սարգսյանի կառավարությունը, բոլորի համար է վատ եւ առաջին հերթին ժողովրդի Եւ երբ մենք ասում ենք, որ պետք է հստակ գնահատական տալ նախորդ կառավարության գործունեությանը, նպատակը մեկն է, որպեսզի կարողանանք ճիշտ ախտորոշում դնել Տիգրան Սարգսյանը լուծեց հերոստրատյան իր խնդիրը. պատմության մեջ մնալ որպես Հայաստանի տնտեսության կործանիչ:Եւ դա նրան հաջողվեց:

Մենք վհուկների որսի կոչ չենք անում, բայց եթե դու չես գնահատում եւ չես ասում, թե նախորդ կառավարության ինչ ռազմավարական խայտառակ սխալ քայլեր եւ կոռուպցիոն սկանդալներ հանգեցրեցին ներկա տնտեսական կոլապսին, մենք չենք չենք կարող ճիշտ ելքերը մատնանշել: Գովեստի կենացները, որ երեկ ու այսօր հնչեցին այս դահլիճում, հնչել են նաեւ նախորդ կառավարության ներկայացրած բոլոր ծրագրերի ժամանակ: Հնչել են նույն մարդկանց կողմից, դեմքի նույն արտահայտությամբ: Հնչել են ծրագրերի օգտին, որոնք փառահեղորեն տապալվել են:

Հիմա մեր դիրքորոշման մասին՝ մենք արձանագրում ենք, որ երկրում առկա են շատ ավելի լուրջ հարցեր եւ շատ ավելի լուրջ մարտարհավերներ ու շատ ավելի մեծ սրությամբ, քան արձանագրված է կառավարության այս ծրագրում: Մենք մշտապես ասել ենք ու ես հիմա կրկնում եմ՝ քանի դեռ մեր երկրում կա մեկ քաղաքական ուժի մենաշնորհ, մենք մշտապես կանգնելու ենք փակուղու առջեւ: Այդ քաղաքական մենաշնորհը, ամեն գնով վերարտադրվելու իշխանության մղումն էր, որ երեկ, այս դահլիճում մեծամասնությունը դեմ քվեարկեց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու նախագիծը: Ու այդպես լինելու է միշտ ՙԲարգավաճ Հայաստանը՚ քննարկել է ներկայացված ծրագրի հանդեպ դիրքորոշման հարցը, քննարկել ենք նաեւ քառյակի մեր գործընկերների հետ, եւ ՙԲարգավաճ Հայաստանը՚ չի մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ