03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ը ձեռնամարտի չի անցնելու

 ՛՛Կառավարության ծրագիրը իրատեսական է և չափավոր, զերծ է գեղեցիկ ձևակերպումներից, գեղեցիկ բառեր օգատգործված չեն: Մենք խուսափել ենք դրանից, որ մեկ-երկու տարի հետո այդ բառերի ձեռքը կրակը չընկնենք՛՛,-այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, որ Կառավարության ծրագրի առաջնահերթություններն են կրթական ծրագրերի բերալավումը, աշխատավայրերի ստեղծումը, գործարարների համար հավասար պայմանների ստեղծումը: ՛՛Ծրագրի խնդիրը բնակչության ընդհանուր կենսամակարդակի բարձրացումն է, ու դրա համար դրված են կոնկրետ լուծումներ՛՛: Ըստ նրա՝ Կառավարությունն աշխատատեղ չի ստեղծելու, այլ պայմաններ պետք է ստեղծի, որ  գործարարները ստեղծեն աշխատատեղեր:  

Բաղդասարյանը ողջունեց նաև Կառավարության որոշումը սահմանի վրա ԱԱՀ-ի փուլ առ փուլ վերացումը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը շնորհակալություն հայտնեց այն ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր կառուցողական առաջնարկներ են արել, իսկ նրանց, ովքեր միայն քննադատում էին, այնպես դիմեց. ՛՛Ինձ թվում է՝ այս ամբոինի կամ տեսախցիկների մեջ սատանայական բաներ կան: Շատ մտերիմ հարաբերություններ ունեմ շատերի հետ ու նրանց առաջարկներին նախկինում նախանձով էի վերաբերում, բայց այստեղ ինչ-որ բան է փոխվում տեսախցիկների առջ՛՛: Պատգամավորը նկատեց, որ հանուն երեխաների պետք  չէ այդքան էգոիզմ դրսևորել ու  ստվեր գցել երեխայի ապագայի վրա: ՛՛Մենք չենք մտնում որէև մեկի ընտանիք ու ասում՝ ուր կորավ սովետական միությունից մնացած ժառանգությունը, մենք առաջարկում ենք իրագործել այն ամենը, ինչ պետք է մեր երեխաներին՛՛,-շեշտեց նա:

Ինչ վերաբերում է կառավարության նորանշանակ կադրերին, ապա Բաղդասարյանը վստահեցնում է՝ բոլորը պրոֆեսիոնալներ են, իրենց գործը լավ տիրապետող մարդիկ: ՛՛Փնտրում եք, թե որ կադրի բաջանի տղեն որ վայրում ինչով է զբաղվում, և ոչ թե կառավարության ծրագիր եք քննարկում. սա քաղաքական փաստաթղթի քննարկում է: Դուք ձեզ հաշի՞վ եք տվել՝ հայոհոյանքներն են ձեզ օգուտ, թե առաջարկները: Երք տարի է՝ նույնն բանն եք ասում, եթե բան չունեք ուրիշ ասելու, մենք բերենք, տանք ձեզ՛՛: Բաղդասարյանը նաև ասաց, որ եթե ընդդիմադիրները ցանկանում են ձեռնամարտի կռիվների անցնել, ապա իրենք պռովոկացիայի չեն ենթարկվելու: 

Լուսանկարը՝ panorama.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ