18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Օբամա, Կոնչիտա է բերում՛՛

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, Կառավարության ծրագրի վերաբերյալ խմբակցության տեսակետը ներկայացնելով, ասաց, որ նախորդ Կառավարությունն էլ ասում էր, որ ստվերը պետք է տանել տնտեսական դաշտ, կոռուպցիան վերացնել, մենաշնորհների հաղթարշավի դեմ պայքարել, բայց չարց, քանի որ համակարգին դա ձեռնտու չէր։ Ըստ նրա՝ հնչող տեսակետները, թե նոր կառավարության կազմն իր վստահությամբ, գրագիտությամբ ու փորձով առավել է, ընդամենը քծնելու փորձ է և ոչ ավելին։ Նա դիմելով դահլիճում նստած վարչապետին՝ նշեց, թե երբ վերջինս եկել էր մասնակցելու քառյակի նիստին և ասում էր, թե եկեք նորմալ աշխատենք, դրա համար պետք է բերեր բովանդակային երկու հարց։ ՛՛Կասեիք ընդդիմության մասին օրենքը, լծակները տալիս ենք Ձեզ՝ կլինի Վերահսկիչ պալատ, վերահսկիչ հանձնաժողով և այլն՛՛։

Հակոբյանի խոսքով՝ իշխանություններն ապացուցել են, որ իմունիտետ չունեն փողի նկատմամբ, փող են տեսնում, սկսում են դողալ: Նա հիշեցրեց, թե երբ ՎՊ-ն չարաշահումնների մասին էր խոսում՝ Հովիկ Աբրահամյանը կոնկերտ պատասխան էր պահանջում և դիմելով վարչապետին հարցրեց. ՛՛Դուք գրել էիք, որ կոնկերտ պատասխան պետք է ստանաք, ստացա՞ք՛՛։

Ռուբիկ Հակոբյանը նկատեց, թե վարչապետը կողմնորոշվելու հնարավորություն ունի՝ ՛՛կամ կարճ ժամանակում ինքներդ հրաժարական եք տալու կամ հեռացնելու են ու դուք էլ ասելու եք, թե որոշեցի հեռանալ։ Իսկապես կողմնորոշվելու հարց ունեք՛՛,-ասաց նա։ Պատգամավորը նշեց, թե երբեմնի հզոր Հայաստանից մնացել է այն, ինչ կա, միմիայն ղեկավարության պատճառով, ովքեր մեկ Ռուսատան են գնում, մեկ Միացյալ Նահանգներ ու Ռուսատան միաժամանակ, մեկ Եվրոպա։ ՛՛Մյուս մասը Օբամա, Կոնիչտաներ է բերում, բայց բոլորս էլ գիտենք՝ խանգարողները մեր կողքը նստած են։ Գնահատակներս բայղուշություն մի ընդուենք, ուզում ենք քաղաքագիտական հարթություն մտնեք և գիտացեք, որ պետության վիճակն այս ձևով չեն փոխի՛՛,-եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ