21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Առաքել Մովսիսյանը կուլ չտվեց. ԱԺ-ում կրկին ՛՛թեժ՛՛ է

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարծում է, որ այսօր ձևավորված Կառավարությունը պետք է էականորեն լուրջ խնդիրներ լուծեր,  վստահեցներ, որ էական փոփոխություններ են լինելու Կառավարության ծրագրում, սակայն առանձնապես տարբերությունն այս ու նախկին Կառավարության միջև չկա: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ-ում՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի վերաներյալ ՕԵԿ խմբակցության դիրքորոշումը: Նա նշեց, որ Կառավարությունն ասում է, որ հինգ տոկոս տնտեսական աճ պետք է ապահովի, նախագահը յոթ տոկոս էր պահանջել, իսկ Տիգրան Սարգսյանի Կառավարությունը ապահովեց 3.5% տնտեսական աճ: ՛՛Կառավարության փոփոխությունը մեկ ու կես տոկոսի համար ի՞նչ իմաստ ուներ՛՛,-հարցրեց Բիշարյանը:

ՕԵԿ-ը դեմ է նաև Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված Կառավարության մոտեցմանը: Բիշարյանը նշեց, որ չնայած համակարգը հակասահմանադրական է ճանաչվել, բայց այս սուղ պայմաններում երկրից շարունակվում են գումարներ փոխանցվել արտասահմանում գտնվող ֆոնդերին:

 ՛՛Սա նախորդ կառավարության հրաժարականների պատճառներից մեկն էր, բայց կարծես թե շարունակվում է նույնը՛՛,-նկատեց նա:

Բիշարյանը շեշտեց՝ քառասունից վաթսուն տոկոս ստվերային տնտեսություն կա երկրում, ՛՛բայց երբ ժողովրդին բերին, հասցրին այս վիճակի, հիմա հանկարծ որոշել են պատժել տղերքին ու ասել՝ ”ֆսյո առավոտվանից մենք սկսում ենք հարկային դաշտում գործել”: Նույն հաջողությումբ կարելի է արթնանալ ու ասել՝ տղերք մենք այսօր ստվերում ենք գործում: Սա հաջողության բանալին չէ՛՛,-ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավարը:

Բիշարյանին ընդհատեցին ՀՀԿ-ական պատգամավորները: Տիկինը մի քանի անգամ ձայնը բարձրացրեց՝ փորձելով հասկացնել, որ լսեն իրեն, սակայն քիչ հետո Առաքել Մովսիսյանը տեղից բարձաձայնեց, որ նախորդ տարիներին ՕԵԿ-ն իրենց հետ է եղել: ՛՛Հիմա էլ է մերը, 131-ն էլ մերն են՛՛,-արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ գործընկերներին կոչ անելով լսել նախկին կոալիցիոն գործընկերոջը:

՛՛Բա դուք ուր էիք՛՛,-ի պատասխան հարցրեց Բիշարյանը:

Նա ասաց նաև, որ ՕԵԿ-ը չի մասնակցելու քվեարկությանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ