11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Աննա Մարգարյանը չընտրվեց ԲԴԽ անդամ

Աննա Մարգարյանը չընտրվեց ԲԴԽ անդամ: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց քվեարկության արդյունքները՝ ըստ որի Աննա Մարգարյանին՝ որպես ԲԴԽ անդամի կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 19 պատգամավոր:

132 պատգամավորներից ընտրությանը մասնակցել է 85 պատգամավոր:

Նշենք, որ Աննա Մարգարյանին որպես ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նշել էր, որ դեմ է քվեարկելու Մարգարյանի թեկնածությանը:

Մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ նշել էր, որ թեկնածուն բոլոր առումներով իրենց բավարարում է:

Նշենք, որ ԲԴԽ անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք հինգերորդը: Այսինքն՝ Աննա Մարգարյանի ԲԴԽ անդամ ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 79 պատգամավորի կողմ քվե, սակայն նրա օգտին քվեարկել է ընդամենը 66 պատգամավոր:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ