29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թե ինչպես է Դավիթ Հարությունյանը ձեռք բերել իր տներն ու այլ ունեցվածքը

 ՛՛Հայտարարագրել եմ ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ իր ունեցվածքը՝ 6 բնակարան, 1 առանձնատուն, 1 ամառանոց, գործադիր մարմնում աշխատած տարիներին չի վաստակել:  ՛՛Չեմ ուզում թվարկել Մոսկվայի կոմունալ բնակարանի մեկ սենյակը, որը ինձ բաժին է հասել հորեղբորիցս, նա ինձ կտակել է ու այնտեղ մինչև հիմա ապրում է իմ հորեղբոր կինը: Կարծում եմ, որ ձեզ հավանաբար չի հետաքրքրի տատիկիս տունը, կիսավարտ տունը, որը դարձյալ կտակված է ինձ: Տատիկս այդ տունը ձեռք է բերել 70-ականներին, իսկ ինձ կտակել են տունը մինչև քաղաքականությամբ զբաղվելը՛՛,-ասաց Հարությունյանն ու շարունակեց.

՛՛Երևի ձեզ չի հետաքրքրի նաև այն սենյակը, որտեղ ես ապրել եմ 8 տարեկանից սկսկած, որը ևս համարվում է իմ սեփականությունը: Վստահ եմ, որ չի հետաքրքրի նաև հողատարածքը, որը ես ունեմ Դիլիջանում, ձեռք եմ բերել աճուրդի ժամանակ, երբ մի քանի հարյուր քաղաքացի էր մասնակցում դրան: Ձեզ հավանաբար կհետաքրքրի երկու տարածք` այն տունը, որտեղ ես հիմա ապրում եմ, և բնակարանը, որտեղ ես տեղափոխվեցի նախարար եղած ժամանակ: Այդ տունը եղել է իմ հոր` Էդոնց Հարությունյանի տունը, և բոլորը գիտեն, որ այն գտնվում է Թումանյան փողոցի վրա` Անուշ գաստրոնոմի դիմաց ու հորս մահից հետո մենք որոշեցինք վաճառել ու ինձ համար բնակարան գնել՛՛:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ հիմա բնակվում է Դավիթաշենում, որը ձեռք է բերել մինչև նախարար դառնալը, դարձյալ աճուրդով` այն էլ չնչին գումարներով, որովհետև այդ տարածքը համարվում էր ամենաանհետաքրքիր տարածքներից մեկը: ՛՛Հողամասը գնել եմ երեք ընկերներիս հետ միասին. մի հարևանս մի ընկերս է, մյուսը` մյուս ընկերս: Այդ ամենը գնել եմ, երբ ես պետական աշխատանքի գործադիր մարմնում չէի անցել՛՛: Ինչ վերաբերում է լուրերին, թե Հարությունյանը անշարժ գույք ունի նաև Հյուսիսային պողոտայում, ապա նախարարը հերքեց այդ լուրերը` նշելով, թե որևէ սեփականությունում Հյուսիսային պողոտայում չունի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ