Այդ ի՞նչ դրսևորում է ՀՀ 13-րդ կառավարության նկատմամբ. Արսենյան
՛՛Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ տարբեր ելույթ ունեցողներ ասացին, որ Հայաստանը փոքր երկիր է, և Հայաստանում բոլորը գիտեն՝ ով ինչ է անում, ինչով է զբաղվում: Ճիշտ են ասում, և այդ փոքր երկիր լինելու պարագայում մարդիկ տեղեկացված են տարբեր տեսակետի կետ.ամ-ների ֆինանսավորման աբյուրներից՛՛,-Կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Վերջինիս զարմացնում են իշխանական լրատվամիջոցներում առկա մեկնաբանությունները նորանշանակ Կառավարության վերաբերյալ: ՛՛Ես հասկանում եմ, որ իշխանության մեջ կա լրջագույն պայքար: Հարց է ծագում՝ դուք Հանրապետական իշխանության Կառավարությունն եք, թե՞ ոչ: Հարձակումը ասում է այն մասին, որ ձեզ չեն ուզում, չեն ցանկանում, որ դուք հաջողության հասնենք, որովհետև այն ողջ մաղձը, որ արտահայտվում է ոչ ընդդիմադիր թերթերի կողմից, որ մի ժամանակ քննադտում էին այս կամ այն ուժին, հիմա նույնն բան անում են ձեր հետ: Որևէ մեկը կփորձի՞ իր ելույթում ասի՝ այդ ինչ դրսևորում է ՀՀ 13-րդ կառավարության նկատմամբ, ինձ համար անհասկանալի է՛՛:
Ըստ Արսենյանի՝ Հայաստանը հայտնվել է փակ շղթայի մեջ: ՛՛Այդ փակ շղթայի մեջ գործիքակազմ փոխելով՝ բան չի փոխվելու, Հայաստանի հանարպետության տնտեսական կյանքի ավելացման համար էական փիլիսոփայական փոփոխություն է պետք, պետք է սկսել ուրիշ կերպ մտածել, եթե ուրիշ կերպ չմտածենք, մենք անընդհատ դոփելու եք փակ շղթայի մեջ՛՛:
Նա հորդորեց Կառավարությանը քաղաքական նոր տեսլական գտնել, իսկ մարդիկ էլ պետք է հասկանան, որ կարող ենք լավ ապրել մի պարագայում, երբ սկսեն արտադրել հանրային բարիք, նոր բան ստեղծել, ոչ թե պարտքը մեծացնել: ՛՛Եթե մենք կարողանում ենք, եթե ունենք ռեսուրս, պետք է հանրային ուշադրությունը հրավիրենք, որ այդ ռեսուրսն իրականացվի՛՛:
Ի դեպ, ԲՀԿ պատգամավորը շեշտեց, որ հիմա բոլորը քննադատում եմ նրանց, ովքեր զբաղվում են գործարարությամբ, սակայն չպետք է այդպես տրամադրվել գործարարների նկատմամբ, քանի որ նրանց նպատակը, ինչպես վստահեցրեց նա, Հայաստանի տնտեսության զարգացումն է:
Գուրգեն Արսենյանը նշեց, որ բոլորն այստեղ քննադատում են ՛՛Յուքոմ՛՛ ընկերությունը, որը, ըստ մամուլի, պատկանում է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, սակայն ինքը պատգամավորը շատ գոհ ու շնորհակալ է այդ ընկերությունից, որ ապահովել է նորմալ ինտերնետով իրեն: