Երկրաշարժ Հայաստանի հարավում
Ս.թ. մայիսի 15-ից մինչև 21-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել: Մայիսի 16-ին Հայաստան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում` Քաջարան քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք 3 բալանոց ստորգետնյա ցնցում է տեղի է ունեցել, որը թույլ զգացվել է Քաջարան և Կապան քաղաքներում: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ:
3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել մայիսի 15-ին` Իրանի Ահար քաղաքից 48 կմ դեպի արևմուտք, մայիսի 19-ին` Թուրքիայի Վան քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արևմուտք և մայիսի 20-ին` Իրանի Մերենդ քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևելք: Մայիսի 17-ին Ադրբեջանում տեղի ունեցած 3-4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում է Շեքի քաղաքից 12 կմ դեպի հարավ-արևմուտք: