Սորոսականները ցանկանում են միասեռ զույգերին ընտանիքի կարգավիճակ տալ
Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ»-ի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգ»-ում առաջարկվում է վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:
Այս կոնվենցիայում բազմաթիվ վիճարկելի և ընտանիքի հիմքերը թուլացնող դրույթներ կան, սակայն ամենամտահոգիչն այն է, որ վավերացման դեպքում նույնասեռ զույգերը կհամարվեն ընտանիք:
Այսպես՝ Ստամբուլյան կոնվենցիայի 3-րդ հոդվածի «բ» կետով որպես ընտանեկան բռնության տարատեսակ նշված է բռնությունը զուգընկերների միջև։
Նշված կետի համաձայն՝ «ընտանեկան բռնություն» նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև, անկախ նրանից, թե արդյոք կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում։
Սա նշանակում է.
1.Ընտանեկան բռնության սուբյեկտներ-զուգընկերներ կարող են լինել նաև նույն սեռին պատկանող, ինչպես նաև մերձավոր ազգական հանդիսացող անձինք,
2.Ընտանիք է համարվում նաև ոչ ամուսնական կապերի վրա հիմնված անձանց համակեցությունը:
Ի դեպ, Ստամբուլյան կոնվենցիան հակասում է ՀՀ սահմանադրությանը, որի համաձայն ընտանիք է համարվում
ամուսնական տարիքին հասած կնոջ և տղամարդու միությունը: