28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«․․․Ծնոտդ կպոկեմ․․․, արա նստի տեղդ, չաթլախ, ․․․-ի տիրու մերը, բոմժ, չխաբնվեք ». Հայհոյաստան ասելիս

Փողոցով քայլում ես, կողքիցդ հեռախոսներն ականջներին դրած տարբեր տարիքի տղամարդիկ են անցնում․ «․․․հա, ցավդ տանեմ, ինձի յա էտի պետք։ Հա, էդ ․․․ի տղուն ասա , որ որդե բռնել եմ մաման ․․․, հա կյանքիդ մեռնեմ» և այլն։ Երբեմն նույնպես  տարբեր  տարիքի կանայք են անցնում՝ հեռախոսներն ականջներին․ « ․․․խի՞, աղջի էտի խի՞ ա ըտենց անում, էդ լիրբը, էսի է՞լ թազա նորություն ա․․․»։

Նստում ես տաքսի։ Որպես կանոն, ռադիոն միացած է, երբեմն լսվում են լուրեր, բայց հիմնականում կլկլացող, սրտաճմլիկ, դարդիման ռաբիս՝ «սեեերըըըս, կյանքըըըըըս, յաարրսս» և այլն։ Վարորդների գերակշիռ մասը մեքենան վարելուց, փողոցների փոսերից, այլ մեքենաներից իր մեքենան «փախցնելու»  ընթացքում «արտահայտվում» է ․ «արա, այ ոչխար․․․անասուն, ես քու ծնողի․․․մորդ էն․․․» և այլ մտքի  գոհարներ։ Լսել ես և լսում ես ԱԺ տարբեր տարիների պատգամավորներին․

«․․․Ծնոտդ կպոկեմ․․․, արա նստի տեղդ, չաթլախ, ․․․-ի տիրու մերը, բոմժ, չխաբնվեք » և այլն։ Մտնում ես   ֆեյսբուք սոցիալական ցանցը, որը կարծում եմ լավագույնս է արտահայտում հասարակության մակարդակը, կարդում ծանոթ, անծանոթ, կարկառուն վերլուծաբանների, քաղաքագետների, փորձագետների, քաղաքական, հասարակական գործիչների գրառումներ․ « լածիրակ, եթիմ, պոռնիկ, տականք, վիժվածք, գյալմա ․․» և այլն՝ բոլորդ էլ գիտեք, այլ  մեջբերումների  կարիք չկա։

Վերջերս կարդացի, որ դեռևս  15-րդ դարում պրուսացի ազգագրագետ Հանս Մյուլլերն ուսումնասիրել է արևելյան մի շարք լեզուներ և նրան ապշեցրել է հայերեն խոսակցականում բազմաթիվ հայհոյանքների առկայությունը։ Մյուլլերը պարզել է, որ երբ երկու և ավելի հայեր հանդիպում են , իրենք նման հանդիպումներն անվանում են հայ-հայ , այսինքն ավելի քան մեկ հայ և սկսում իրար հայհոյել։ Հետագայում «հայ-հայ»-ը փոխվել դարձել է՝ «հայ-հույ» , հետո՝ «հայ-հոյ» որից էլ հենց առաջացել է «հայհոյանք» բառը։ Այսինքն հպարտորեն կարող ենք ասել որ «հայհոյանք» բառի արմատը «հայ» -ն է, այսինքն  մեր ինքնությունը։

Ուստի և , ոչ թե պետք է պայքարել այդ երևույթի դեմ, այլ զարգացնել, հարստացնել նոր առավել հնչուն, հյութեղ հայհոյաբառերով, և ինչպես դարերի ընթացքում , հարևան ժողովուրդներից վերցնել  նրանց լավագույն հայհոյանքները(սիկտիր, դոլբայոբ, բլյա, գ․․․թ և այլն), հարստացնելով մեր բազմադարյա մշակույթը։ Հայհոյանքի համար Հայաստանի հայհոյող, հպարտ  քաղաքացին չպետք է կրի որևէ բարոյական, վարչական, քրեական պատասխանատվություն։ Հայհոյանքի, որպես ազգային արժեքի դասավանդումը պետք է սկսել նախադպրոցական տարիքից, իսկ դպրոցում այն դարձնել պարտադիր առարկա։ 

ՀՀ ԳԱ Լեզվի ինստիտուտում, ինչպես նաև Պետ․ Համալսարանի բանասիրական ֆակուլտետում բացել հայհոյանքի բաժին և ամբիոն։  ՀՀ Ազգային ժողովում հիմնադրել Հայհոյանքի մշտական  հանձնաժողով, Հայհոյանքի նախարարություն, ներեցեք վարչապետին կից Հայհոյանքի Ազգային Ծառայություն (ՀԱԾ)։ ՀՀ Նախագահը պարտավոր է  սահմանել նոր՝  Նախագահի ամենամյա «Հայհոյանքի մրցանակ»։

Հայաստանում ամեն տարի անցկացնել «Ոսկե հայհոյանք» , կամ «Հայհոյաֆոնիա» միջազգային մրցույթ-փառատոն, որը կդառնա նոր Հայաստանի բրենդը, Հայաստանին կբերի միջազգային լայն ճանաչում, նոր բարեկամների ձեռքբերումներ։ Հասնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայհոյանքի  հայկական մշակութային ժառանգության ճանաչման։

Եվ վերջապես, սպասվելիք սահմանադրական փոփոխությունների ժամանակ «Հայաստանի Հանրապետություն» բառերը փոխարինել․ «Հայհոյաստանի Հանրապետություն» բառերով։

Ժամանակի ընթացքում լեզվի և գրականության ինստիտուտները կխմբագրեն  ողջ հայ գրականությունը և   հայ գրականության մեջ նույնպես «Հայաստան»-ը կփոխարինեն «Հայհոյաստան»-ով, օրինակ․ Չարենցի  «Ես իմ անուշ Հայհոյաստանի․․․»։

Ավետիք Իշխանյան

hetq.am

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ