14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

«Դուխով, ժողովուրդ ջան սաղ լավա լինելու» բառերով մեզ էլ չեն կերակրելու. թեժ կրքեր Սյունիքում

Ծղուկ գյուղի գյուղացիները շարունակում են բողոքի ակցիան արդեն 5 ժամ եւ սկզբունքորեն ասում են մինչեւ մարզպետը չգա ճանապարհը չեն բացելու: Որոշ տեղեկությունների համաձայն մարզպետը փոշմանել է որոշել է ներկայանալ դեպքի վայր: Տեղեկացնում է Իրավունքը: 

Նկատենք, որ բողոքողները արդեն լավ տեղավորվել են ճանապարհին հաց ու ջուր են ուտում եւ նշում, եթե պետք լինի կմնան այնտեղ, պլոմբել են գյուղապետարանի դուռը: iravunk.com-իթղթակցին էլ փոխանցում են հետեւյալը.

«Ժողովրդին սարքել են ծաղրուծանակի առարկա, ոչ մեկի ձայնը չեն ուզում լսեն, Նիկոլը գնացել ա իրա դաչայում նստել ա, տաք-տաք կաբինետից միայն հրամաննե րա տալիս ու սուտ խոստումներ»: 

Մեկ ուրիշն էլ նշեց.

««Արդեն վերջ, ժողովուրդ, «դուխով, ժողովուրդ ջան սաղ լավա լինելու» բառերով մեզ էլ չեն կերակրելու: Սյունեցին կուտ ուտողը չի»: 

Նշենք, որ ցույցին մասնակցում են մոտ 600 հոգի: 

Տեսանյութը շուտով.

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ