15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոստիկան հեռացիր վանկարկումներ՝ միջպետական ճանապարհին: Պահանջում են Փաշինյանին եւ Վանեցյանին

Այս պահին Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ խոշորացված համայնքի բնակիչները փակել են Երեւանի-Մեղրի տանող միջպետական ճանապարահատվածը: Վերջիններս դժգոհում են, որ իրենց ընտրված գյուղապետ Աշոտ Աղաջանյանը, ով ի ունի «Իմ քայլի» աջակցությունը, ընտրվել է արդարացի, սակայն 10 օր հետո ստանալով գյուղապետի մանդատը, մյուս թեկնածուն վերջինիս ձեռքից վերցրել է մանդատը: Բանն այն է, որ չընտրված թեկնածունՙ Արտյոմ Գրիգորյանը, ով ունի ԲՀԿ-ի աջակցությունը, բողոքակել է ընտրությունների արդյունքները դատարանով եւ դատարանը, ինչպես նշում են Ծղուկ համայնքի բնակիչները, որոշում է կայացվել, որպեսզի հունիսի 30-ին տեղի ունենան գյուղապետի արտահերթ ընտրություններ: Սակայն, գյուղացիները պնդում են, որ չեն ենթարկվելու դատարանի որոշմանը, քանի որ իրենց ընտրված գյուղապետըՙ Աշոտ Աղաջանյանը, ընտրվել է ձայների մեծամասնությամբ, եւ ինչպես տեղացիներն են ասում. «Մեր Աշոտը ժողովրդի ձայներով ընտրված գյուղապետ է, թույլ չենք տալու, որ այս փթած դատական համակարգը կամայական որոշումներ կայացնելով զրկի վերջինիս ժողովրդի ստացած արդար մանդատից»: Տեղեկցնում է «Իրավունքը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ