26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Միջին խավի դրամապանակը դատարկ կլինի. նստացույց ԱԺ-ի դիմաց

«Ահազանգ» հասարակական նախաձեռնությունը նստացույց է իրականացնում Ազգային ժողովի դիմաց՝ ընդդեմ համահարթեցման քաղաքականության: Հիշեցնենք Հարկային նոր օրենսգրքի փոփոխությունների արդյունքում, որի երկրորդ ընթերցումն այսօր ԱԺ-ում կլինի, նախատեսվում է եկամտահարկի չափ սահմանել 23 տոկոս՝ անկախ աշխատավարձի չափից: Սա առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը, որոնք նշում են, որ այս նախագծի հետեւանքով հարուստներն ավելի են հարստանալու, աղքատներն ավելի աղքատանալու են: 

«Նախագիծն ուղղակի հարվածում է բնակչության մեծամասնությանը՝ աղքատներին, գործազուրկներին, թոշակառուներին, ինչպես նաև 150000 դրամից ցածր վաստակողներին։ Այս մարդկանց եկամուտները չեն ավելանում, սակայն շատանում են ծախսերը։ Անարդար մոտեցում է: Խախտվում է հասարակության մեջ սոցիալական համերաշխությունը»,-նշում են նախաձեռնողները:

 

 

Հիշեցնենք, «Ահազանգ» նախաձեռնությունը որոշ ժամանակ առաջ հավեր էր բաց թողել ԱԺ-ի մոտ՝ նշելով, թե կառավարությունը հասարակությանը հավի տեղ է դրել: Դրանից հետո վերջիններս  նամակ են հանձնել Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշվել է, որ այս օրենքի ընդունման պարագայում միջին խավի դրամապանակը դատարկ կլինի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ