22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրջ անկում կա: Գյուղացին դուրս է մղվում տնտեսությունից. Ժողովուրդ

Հայաստանում անասնաբուծությունը բավականին լուրջ անկում է ապրել, պաշտոնական տվյալներով՝ այն առաջին եռամսյակում կազմել է 3.4 տոկոս: Բացի այդ, այս տարվա 4 ամիսներին պակասել են մսամթերքի արտադրության ծավալ­ները: 

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճա­կագրական կոմիտեից պարզեց, որ տա­վարի մսի արտադրության ծավալները նվազել են 4.9, խոզի մսինը՝ 17.8, իսկ ոչխարինը՝ 10.9 տոկոսով: Գյուղացիների խոսքերով՝ անասնակերի թանկացման պատճառով իրենք ստիպված են եղել անցած տարի մորթել իրենց անասուննե­րը: Բայց, մյուս կողմից, գումար չունենա­լու արդյունքում չեն կարողացել լրացնել մորթած անասունների քանակը, ինչի պատճառով էլ այսօր հանրապետությու­նում և անասնագլխաքանակն է նվազել, և մսամթերքը: Եվ պահանջարկը բավարարելու նպատակով այսօր ներքին շու­կայում վաճառվում է բելառուսական ծա­գում ունեցող մսամթերք: Այսպիսով՝ կամաց-կամաց գյուղացին դուրս է մղվում գյուղատնտեսությունից:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ