18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երեք տուն է կորցրել քաղաքում.սկզբում ծեծում էր կնոջը, իսկ հետո… ահազանգում է

”Քառասուն տարի ոսկերչությամբ եմ զբաղվել, հիմա դառը դատել ու դատարկ նստել եմ: Աղանդավոր հարսը չգիտեք ինչ պատիժա: Աղանդավոր հարսիս պատճառով 3 տուն եմ կորցրել կենտրոնում”,-Henaran.am-ի թղթակցին պատմեց Լ. Խաչատրյանը:

Խաչատրյանի փոխանցմամբ տղան երեք աղջիկ երեխա ունի ու պապի ցավը այդ երեխաներին հայ առաքելական եկեղեցուց կտրված տեսնելն է.”Աղջիկ ջան ախր ես հայ մարդ եմ, իմը Հիսուս Քրիստոսն է իմ Հայր Աստվածը ու մեր պապերի հավատքը, ես Եհովայի հետ ի՞նչ գործ ունեմ”,-ահազանգին դրական պատասխան ստանալու ակնկալիքով ասաց հուսահատ տղամարդը:

Լ. Խաչատրյանը նշեց, որ հրաշալի ու կիրթ տղա ունի, որը ժամանակին շատ լուրջ աշխատանք է ունեցել .”Լավ կին ունենալու պատճառով տղաս իրեն կորցրեց: Հիմա ոնց եք կարծում՝ սկզբում ծեծում էր ու ոստիկանության դռներն էինք: Հետո հանդարտվեց…նման դեպքում տղամարդը մխիթարությունը կամ խաղատանը կամ ուրիշ կանանց գրկում է փնտրում: Ես ախր էտ մարդը չէի: Բա իմ վաստա՞կը”,-ասաց դիմողը:

Հոգատար պապը հատկապես անհանգստանում է թոռների համար.”Ժամերով առանց ասելու դուրսա գալիս հարսս տամից ու չկա: Երեխեքին էլ հետնա տանում: Փոքրը 3 իսկ մեծը 12 տարեկան է: Ես չգիտեմ իմ երեխեքի հետ հետո ի՞նչ կկատարվի: Դրանց հետ շփվելիս զգում եմ, որ հոգեկան խանգարում ունեն: Ասեք ո՞նց անեմ: Ապրելուս իմաստը մենակ դրանց դեմ պայքարելու մեջ եմ տեսնում”:

Խաչատրյանը մեզ հետ կիսվեց հոգին տանջող մտքերով, սակայն տվյալ դեպքում մենք ոչ կարող ենք օգնել և ոչ էլ խորհուրդ տալ: Պարզապես հավատանք, որ հայ առաքելական եկեղեցու նվիրյալները կկարողանան գտնել ընտանիքները՝  աղանդից փրկող դեռամիջոց: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ