Ո՞վ պետք է պատասխան տա բնական հարստության անխնա թալանի համար. Ժողովուրդ
“Ժողովուրդ” թերթը գրում է.
“Ժողովուրդ”-ը դեռեւս 2014 թվականի հունվարի 15-ին գրել էր, որ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարների օգտագործման խախտումների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 291-րդ հոդվածի հատկանիշներով: Այս հոդվածը վերաբերում է ընդերքի պահպանման ու օգտագործման կանոնների խախտմանը:
Նշենք, որ “Ջրի ազգային ծրագրի մասին” ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ հանրապետության օգտագործելի ջրային ռեսուրսների ընդհանուր զանգվածում վերականգնվող ստորգետնյա ջրային ռեսուրսները կազմում են 1 մլրդ խորանարդ մետր, սակայն ուսումնասիրությամբ պարզվել է, որ միայն Արարատի մարզում ջրառի ծավալը տարեկան կազմում է 11 մլրդ 69 միլիոն 482 հազար 93 խորանարդ մետր: Այսինքն՝ ջրօգտագործողների կողմից թույլ է տրվել ստորգետնյա ջրային պաշարների գերշահագործում: Ով է թույլատրել այդ ապօրինությունները եւ ով պետք է պատասխան տա բնական հարստության անխնա թալանի համար: Բնապահպանության նոր նախարարը հավաստիացնում է, որ մեղավորները կպատժվեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: