17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Փակենք Հրայր Թովմասյանի թեման՛՛

՛՛Հրայր Թովմասյանն իմ լավ բարեկամն է, մենք շատ ենք համագործակցել, բայց փակեք այդ թեման՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ ժառանգություն է ստացել իր նախորդից՝ Հրայր Թովմասյանից:  Նախարարը շեշտեց՝ նախկին Կառավարությունը հրաժարական է տվել, ձևավորվել է նոր Կառավարություն, իսկ երկրի առաջ կանգնած են լուրջ մարտահրավերներ, ուստի  ժամանակ չկա այդ թեմաների շուրջ ծավալվելու:

Հարցին, թե որն է ամենամեծ խնդիրը, նա պատասխանեց՝ արդարադատության նախարարության հանդեպ հանրության վստահության հարցը: Մանուկյանը նշեց, որ դա այն հարցն է, որը կարճ ժամանակում չի հաջողվի իրեն լուծել: Այն հարցին` մտավախություն չունի՞ նոր նախարարը, որ կարող է արժանանալ նախկին նախարար Հրայր Թովմասյանի ճակատագրին, ով պաշտոնը ստանձնեց, որպես մասնագետ, բայց հեռացավ, որպես հեղինակություն չունեցող պաշտոնյա, Հովհաննես Մանուկյանը նշեց. ՛՛Չեմ ուզում համաձայնել այդ մեկնաբանությանը, որովհետև կարծում եմ, որ Հրայր Թովմասյանը որպես փայլուն սահմանադրագետ է ստանձնել պաշտոնը, և հեռացել է էլ ավելի հարուստ գիտելիքներով: Հարգանքի տեսակետից, գործադիր իշխանության մեջ լինելով, լրատվամիջոցների կենտրոնում լինելով, բնականաբար քննադատության սլաքները ուղղվում են գործադիրի անդամի վրա: Այսպես թե այնպես դա ազդելու է նախարարի հեղինակության վրա՛՛,- ասաց Հովհաննես Մանուկյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ