17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թչնաբուծական ֆերմային խոսացություների մակարադակից վեր

Ազգային ժողովում ՛՛Կրթության մասին՛՛ և ՛՛Հանրակրթության մասին՛՛ ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի Արամ Մանուկյանի ու Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած բանավեճից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց ՛՛թչնաբուծական ֆերմային խոսացություների մակարադակից դուրս գալ՛՛ և խոսել այն մասին, որ հանրակրթական մակարդակն այսօր ոչ մեկին չի բավարարում։ ՛՛Հանրակրթական ավագ դպրոցներում ի՞նչ է կատարվում, բոլորն առաձին ռեպետիտերների հետ շարունակում են պարապել: Դրանք արվում են դասի ժամին և ոչ անշահախնդիր պայմանով։ Ունե՞ք կրթական կոնկրետ ծրագիր, որպեսզի ինքնաբավ լինի և որակ ապահովի, թե առաջնորդվում եք կոճակը գնեցինք, մնում է վերարկուի մասին մտածելը՛՛,-հարեցրեց Զոհրաբյանը:

Աշոտյանը հակադարձեց, թե իրականում բոլորն էլ, այդ թվում ինքը միշտ դժգոհ են ամեն ինչից։ ՛՛Երբեմն տեղի, երբեմն էլ անտեղի, երբեմն ճառում ենք, երբ անձանական պահն է գալիս, խուսափում ենք՛՛,-ասաց նա՝ հորդորելով պատգամավորին ու լրագրողներին անուններ տալ, թե որ դպրոցի տնօրենն է համաձայնել, որ ծնողը գումար տա, որպեսզի երեխան դասի չգնա:

 Նախարարը նկատեց, թե ոմանց գուցե ձեռնտու է փողով երեխային դասի չտանելը, ՛՛կամ քանի դեռ ուսանողը շահագրգիռ է, որ կոռուպցիա լինի բուհում, քանի նախարար էլ փոխվի, ու լինի ՀԱԿ անդամ, կամ այլ կուսակցության անդամ, նման իրվիճակը չի փոխվելու։ Ես ավելոդ եմ խաղի մեջ դառնում՛՛,-նշեց նա:

 Աշոտյանը նկատեց, թե իրենք կրկնուսույցներին դեմ չեն, և կրկնուսույցների պրակտիկան այլ երկներում տարածված է: ՛՛Բայց հայտարարում եմ, որ դպրոցական գիտելիքների պաշարը բավարար է բուհ ընդունվելու համար՛՛,-նշեց նա։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ