11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Քառյակը կհանդիպի. ի՞նչ են քննարկելու

Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը վաղը նիստ է անելու ժամը 12-ին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: 

Հարցին, թե արդյոք քննարկելու են Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու հարցը, նա պատասխանեց, որ օրակարգը կորոշվի տեղում, կքննարկվի այն, ինչ կներկայացնեն խմբակցությունները:

Նշենք, որ մայիսի 19-ին ԱԺ քառօրյա նիստում քննարկվելու է նոր Կառավարության ծրագիրը: Հարցին՝ հնարավոր է քառյակի վաղվա հանդիպումը ծրագրի շուրջ միասնական դիրքորոշում ձևավորելուն է միտված, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց.՛՛Ոչ, ամփոփելու, նոր հարցեր քննարկելու համար է՛՛: Աղվան Վարդանյանը չբացառեց, որ քառյակը կարող է քննարկել նաև Կառավարության ծրագրի վերաբերյալ միասնական դիրքորոշում ունենալու հարցը. ՛՛Հնարավոր է, վաղը կքննարկենք՛՛,-նկատեց նա: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ