15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արդարադատության նախարարի համար մտահոգիչ չէ

 ՛՛Այդ փոփոխությունները վերաբերելու են երկրի առաջիկա տասնամյակների զարգացմանը՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, խոսելով սահմանադրական փոփոխությունների նոր հայեցակարգի մասին, ասաց Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը: 

՛՛ Իհարկե հետաքրքրական է կառավարման մոդելի հարցը, բայց ես ավելի շատ հակված եմ այն քննարկել իշխանությունների տարանջատման, հակակշիռների ու զսպումների մեխանիզմի շրջանակում, որովհետև , իմ խորին համոզմամբ, բացարձակ ճիշտ և բացարձակ սխալ մոդելներ չկան: Կան մոդելներ, որոնք բալանսավորված են և հարմարեցված տվյալ երկրի համար՛՛,-հավելեց նա:

Հարցին, թե արդյոք չի անհանգստացնում այն, որ Սահմանադրությունը հաճախ է փոփոխություն կատարվում, Մանուկյանը պատասխանեց. ՛՛Սահմանադրությունը ևս ապրող մեխանիզմ է, հասարակությունները զարգանում են, դրան զուգահեռ և գլխավոր օրենքն է զարգանում:

Կան երկրներ, որոնցում այդ փոփոխությունները ավելի ճկուն են տեղի ունենում, և այդտեղ որևէ վտանգավոր խնդիր չի տեսնում: Կարևորը ճիշտ բալանսն է, իրավասություն, լիազորություններ և այդ լիազորություններին համահունչ բալանս: Եվ եթե այդ բալանսը ճիշտ է ընտրված, որևէ երկրում կարող է ճիշտ գործել թե նախագահական համակարգը, թե խորհրդարանական համակարգը՛՛: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ