15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

”Եվրոպայի լիգայի ուղեգիր չնվաճելը սարսափելի արդյունք է”.Յուրա Մովսիսյան

”Դինամոյի” նկատմամբ 3-2 հաշվով տարած հաղթանակից հետո ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանը Спорт Экспресс-ի հետ զրույցում նշել է, որ Եվրոպայի լիգայի ուղեգիր չնվաճելը սարսափելի արդյունք է:

-Պարզապես հիանալի է, որ կարողացանք ցուցադրել բնավորություն եւ հաղթել: Շնորհավորում եմ թիմակիցներիս, մարզիչներին ու երկրպագուներին: Երկրորդ խաղակեսն անցկացրինք բարձր մակարդակով: Շնորհակալություն ֆաներին, նրանք շատ օգնեցին մեզ:

-Ի՞նչ պետք է անի ”Սպարտակը” այս մրցաշրջանի ձախողումը չկրկնելու համար:

-Ավելի լավ է դա ինձ չհարցնեք:

-Դմիտրի Գունկոյի օրոք առաջին անգամ գոլ խփեցիք ոչ թե դուք, այլ մյուսները:

-Դե՞: Դա հիանալի է:

-Վալերի Կարպինը պատմել է ”Թերեկի” դեմ խաղում հանդերձարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:

-Խոսքը 4 տարվա վաղեմություն ունեցող խաղի մասին էր: Իմ օրոք նման բան երբեք չի եղել,  այսքանը կարող եմ ասել:

-Եվրոպայի լիգայի ուղեգիր չնվաճելը լո՞ւրջ բացթողում է:

-Իհարկե, դա սարսափելի է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ