13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ի համագումարին այլ ուժեր չեն մասնակցի

Մայիսի 15-ին երեկոյան կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ՀՀԿ 15-րդ համագումարին վերաբերող կազմակերպչական հարցեր: Սա է պատճառը, որ նիստը երկու ժամից ավելի տեւեց:

Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի  փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

“Հերթական համագումարն է, հաշվետու, կուսակցության նախագահի հաշվետու ելույթ, կուսակցության մարմինների ընտրություններ, տարածքային, մարզային կառույցների ներկայացուցիչների ելույթներ”,-ասաց ՀՀԿ խոսնակը:

Նրա խոսքով՝ քաղաքական այլ ուժերի չեն հրավիրել: Լրագրողների այն հարցին,  թե հնարավոր է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա լինի համագումարին, Շարմազանովը հարցին հարցով պատասխանեց. “Իսկ ե՞րբ է ներկա եղել երկրորդ նախագահը, որ հիմա լինի”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ