29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը իրականացնում են ՀՀԿ-ի քաղաքական գիծը /վիդեո/

Մայիսի 15-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում անդարադարձավ նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն տեսակետին, որ գործարարներին պետք է ստվերից հանել: Արդյո՞ք մինչեւ այս իշխանությունները չգիտեին, որ շատ գործարարներ ստվերում են գործում:

“Կառավարությունը շուտով Ազգային ժողով է ներկայացնելու իր ծրագիրը, որից հետո կարող եք Ձեր հարցերն ուղղել իրենց”,- ասաց նա: Շարմազանովի խոսքով,  վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարություններին եւ գործարար աշխարհի հետ հանդիպմանը Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում:

“Հանրապետական կուսակցությունը Հովիկ Աբրահամյանի գործունեությանը եթե վատ վերաբերվեր, ապա միաձայն չէինք որոշի, որ հենց նա պիտի լինի վարչապետը”,- իր միտքը շարունակեց Շարմազանովը:

Այն հարցին, թե Տիգրան Սարգսյանը չէր կարող անել այն, ինչ անում է Հովիկ Աբրահամյանը՝ Շարմազանովը պատասխանեց, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, բոլորն մի օր նշանակվում եւ ազատվում են աշխատանքից: “Ծնվելուց ոչ մեկի պորտն նախարարի, ԱԺ փոխնախագահի, վարչապետի պաշտոնի համար չեն կտրում”,-ասաց նա:

Շարմազանովի խոսքով թե Տիգրան Սարգսյանը, թե Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ անդամներ են եւ իրականացնում են ՀՀԿ-ի քաղաքական գիծը:

“Նախկին կառավարությունն էլ էր փորձ անում, եւ ՀՀԿ-ն արդյւոնավետ իրականացրել է երկրի կառավարումը: Դրա ապացույցը թե 2012թ, թե 2013-ին  ժողովուրդը վստահել է ՀՀԿ-ին: Եվ երբ գալիս է նոր պաշտոնյա, գալիս է նոր մարտավարություն, պետք չէ հակասություն փնտրել նախկինի եւ նորի մեջ”,-ասաց Շարմազանովը:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ