16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թեկնածուները խախտո՞ւմ են Ընտրական օրենսգիրքը

Հունիսի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններում գրանցված թեկնածուները սկսել են հարցազրույցներ տալ, ներկայացնել իրենց դիրքորոշումները: Սակայն ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի, նախընտրական քարոզարշավը սկսվում է գրանցումից 7 օր հետո, տվյալ պահին մայիսի 21-ից:

Henaran.am-ը փորձեց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանից ճշտել, արդյո՞ք սա Ընտրական օրենսգրքի խախտում է:

“Մեր օրենսդրությամբ քարոզչությունը սկսվում է մայիսի 21-ից, ըստ այդմ էլ քարոզչության նկատմամբ հսկողությունը, կարգը եւ  սանկցիան գործում են այդ պահից”,-ասաց տիկին Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով, ըստ ՀՀ Սահմանադրության, յուրաքանչյուր ոք ունի իր  կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության իրավունք, ապա ոչ մեկը չի կարող թեկնածուներին արգելել մինչ քարոզարշավը տեսակետ արտահայտելու:

Նունե Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ ԵԱՀԿ ԺՄԻԳ փորձագետները նույնպես անդրադարձել են այս հարցին՝ նշելով, որ մի քանի օր բաց է մնում:

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարվելու են եւ երկրի նախագահի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը պիտի քննարկի թե ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի, թե դիտորդական առաքելությունների, թե այլոց ներկայացրած առաջարկները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ