16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը 6 ամիս կարող է չձգել. Ա. Մանուկյան

 ‘’Հիմքեր չկան դրանց հավատալու։ Չկա այն դաշտը, որտեղ նման բան կարող է անել։ Հայաստանում գործարարություն չկա, քանի կա մոնոլպոլիա’’,-Ազգային ժողովում լրագրոների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` խոսելով երեկ խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արած հայտարարությունից, համաձայն որի ստվերը կրճատվելու է ու խաղի նոր կանոններ են հաստատվելու։ ‘’Ո՞ր խելառը Հայաստանում ներդրում կանի։ Բոլոր գումարները դուրս են գալիս Հայաստանից, տարեկան 1,2 մլրդ դոլար ՀՀ-ից դուրս է գալիս, կներեք այդ մարդիկ ապ՞ուշ են, որ իրենց փողերը հանում են դուրս, ինչի՞ են հանում, ձեռնտու չի՞ սեփական երկրում արտադրություն դնել, բիզնես դնել’’,-հարցնում է ՀԱԿ պատգամավորը։

Դիտարկմանը, որ վարչապետը խոստացավ, որ եթե որևիցե մեկը գա, ասի, որ իրեն խանգարում եմ, անձամբ այդ խնդրով կզբաղվի, նա արձագանքեց. ‘’Խոստանալը լրիվ ուրիշ է, անձը ուրիշ բան է, ես ասում եմ՝ այս միջավայրում հնարավոր չէ երաշխավորված լինել, պաշտպանված լինել և շահույթ ստանալ։ Հայաստանում, եթե մարդը փոքրիկ բազնես է դնում՝ լվացքի, պոնչիկի, կոշիկի ու տարեկան 1200 փոքր բիզնես փակվում է, կրկնում եմ, ո՞ր հիմարը կբերի իր 10 000 դոլարը կդնի բիզնեսի մեջ’’։

Ըստ Մանուկյանիի սխալ է նաև Ֆինանսների նախարարությունը ՊԵԿ-ին միացնելու որոշումը: ‘’Այն հիմար որոշումը, որ հարկ հավաքողն ու փող ծախսողը մի հիմնարկ է, մի անձ է, գնացեք որևէ բիզնեսմենի հարցրեք, թե դու համաձա՞յն ես այդ հիմնարկի հետ գործ ունենալ։ Ու հիմա այս համակարգում եթե դու տնտեսության ու բիզնեսի զարգացում ես ակնկալում՝ ներող կլինես, բայց դու ուրեմն միամիտ ես, ավելի վատ բառ չեմ ասում։ Մի քանի ամիս չի անցնի և Հովիկ Աբրահամյանի վիճակը կլինի ավելի ծանր, քան Տիգրան Սարգսյանինն էր’’։

Մանուկյանը հիշեցրեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակման օրը նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի տաբու է դրել, որ ինքը չի կարող հաղթահարել՝ օրինակ առաջինը՝ չքննադատել Տիգրան Սագսյանին: ‘’Սա արդեն նշանակում է, որ դու իրավունք չունես նախորդի սխալները բացահայտել, դա հստակ է։ Եվ երկրորդ տաբուն, որ ինքը չպետք է ընդուներ, բայց ընդունեց, դա պարտադիր կուտակայինի խնդիրն էր, որը պահպանվեց, ընդ որում՝ պահպանվել է վարկաբերկված ձևով։

Եվ հիմա Կառավարության բերած ծրագիրը, որ մինչև սեպտեմբերի 30-ը անվավեր չէ, սա արդեն վերջ, այդ Կառավարությունը ոչնչացավ։ Այսինքն՝ առաջին իսկ քայլերով Սերժ Սարգսյանը դրեց այնպիսի պայմաններ, որ ինքն այլևս չի կարող լավ բաներ անել։ Իհարկե, կոսմետիկ բաներ կանեն։ Հաջորդ խնդիրը, Կառավարությունը չունի այն ֆինանսական ռեսուրսները, իսկ Կառավարության հիմնական գործիքը ֆինանսներն են, որով կկարողանա ծրագիր իրականացնել։ Ոչ ավելանալու են հարկատուները, ոչ ավելանալու են մարդկանց քանակը, ոչ ավելանալու է աշխատատեղերը, ոչ ավելանալու է արտադարությունը, ոչ ավելանալու է դրսից եկող գումարները, ինչի՞ հաշվին են ծրագրեր իրրականացնելու’’։

Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, խնդիր են նաև կադրերը: ‘’Այս նշանակված կադրերով, իջեք փողոց և պատահական քաղաքացուն հարցրեք նոր նշանակաված կադրերի մասին, թող բնութագրեն, թե ովքեր են։ Այսինքն՝ կառավարությունը ձախողված էր էն գլխից, որովհետև չի կարող ծրագրեր իրականացնել, քանի որ չունի, ինչպես նշեցի, մարդկային և ֆիանանսական ռեսուսներ, ոչ մեկը չունի, ընդ որում շատ արագ այդ ամեն ինչը տեղի ունեցավ։ Տիգրան Սարգսայնը քանի՞ տարի ձգեց՝ 6 տարի հա՞, ինքը 6 ամիս կարող է չձգել, որովհետև չի կարող դուրս գալ այն արատավոր վիճակից, որի մեջ իրան դրել են կամ որի մեջ ինքը կամավոր գնաց մտավ’’։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ