Հնարավոր չի մեր երկրում շվաքի տակ, շղարշի տակ որեւէ բան թաքցնել
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մայիսի 15-ին “Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի անդրադառնալով մասնավորապես նշեց, որ սին են այն բոլոր մտայնությունները, թե հնարավոր է ինչ-որ բան գաղտնի պահել, շվաքի տակ, շղարշի տակ թաքցնել մեր երկրում:
“Եվ դա՝ ոչ միայն այն պատճառով, որ մեր երկիրը շատ փոքր է եւ բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտենք, ոչ միայն այն պատճառով, որ հանրահայտ է հազարամյակներով՝ ոչ մի բան ի վերջո գաղտնի չի մնում, ամեն ինչ բացահայտվում է, այլ նաեւ այն եւ գլխավորապես այն հանգամանքի պատճառով, որ մենք ԱԺ դահլիճում երդում ունենք՝ այս դահլիճում նստած իրականացնում եքն հանրային վերահսկողություն եւ հանրային տեղեկատվություն”,-ասաց նա:
Տիկին Նաղդալյանի խոսքով, բյուջեի քննարկման ժամանակ լսում են բոլոր ծախսերի մասին, որոնք կապված են թե պաշտպանության, թե ազգային անվտանգության ոլորտի, թե պետական գաղտնիք կամ ազգային անվտանգության առարկա հանդիսացող այլ բոլոր ծախսերի հետ:
“Ամբողջ տեղեկատվությունն ինքներս լսում ենք, քննարկում, հաստատում, հետո բոլորս միասին հնարավորություն ունենք բոլոր հարցերը տալու եւ ամբողջ տեղեկատվությունն իմանալու: Ուզում եմ՝ այս հնչեղ հայտարարությունը, որ ծախսերը փակ են, հանրության համար չհնչեցվեն, եւ հանրությունը հանկարծ թյուրիմացության մեջ չընկնի, թե մեր երկում ծախսերը փակ են: Ծախսերը հայտնի են մեզ, հրապարակային են, հաստատվում են բյուջեով եւ բյուջեի հաշվետվությամբ”,- ասաց նա: