17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանի հարցը քառյակին /վիդեո/

  ”Երբ խոսում ենք համագործակցության մասին, պետք է հստակ լինի` ինչի համար է այդ համագործակցությունն ու ինչ նպատակ ունի: Սյս իմաստով նախկինում արված մեր դիրքորոշումներում որևէ փոփոխություն տեղի չի ունենում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Քաղաքացիական պայմանագրի” խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք համագործակցելու են այլ քաղաքական ուժերի հետ:

 Նա հայտարարեց, որ ”Քաղաքացիական պայմանագրի” խորհրդի ձևավորումից հետո` վերջին 5 ամսվա ընթացքում իրենք գնացել են իրենց նախապես հայտարարված ծրագրի ուղղությամբ` այն է դառնալ ինստիտուցիոնալ ընդդիմություն:

 Խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե այսօր իշխանափոխության կամք լինի, նման կոնկրետ առաջրկ լինի, իրենք բնականաբար, կքննարկեն այդ առաջարկները: Նա հիշեցրեց, որ քառյակը վերջերս պահանջում էր Կառավարության հրաժարականը: ”Ես հրապարակային հարց ուղղեցի նրանց, թե կարող է մեր պայքարի արդյունքւոմ Հովիկ Աբրահամյանը կամ Գալուստ Սահակյանը նշանակվի վարչապետ, և մենք տեսանք, թե ինչպես դասավորվեցին իրադարձությունները”,-ասաց նա:

Անդրադարձ կատարվեց նաև այն լուրերին, թե ”Քաղաքացիական պայմանագիրը” Բաղրամյան 26-ի կողմից է ֆինանսավորվում:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ